Պեդրո. «Մեսսիի ռեկորդն ու Սուարեսի առաջին գոլը շատ բան են նշանակում մեզ համար»
«Բարսելոնի» հարձակվող Պեդրոն մեկնաբանել է ԱՊՈԵԼ-ի դեմ խաղում 4:0 հաշվով տոնած հաղթանակը:
«Խմբում առաջին տեղի համար կպայքարենք մեր խաղադաշտում: Ուրախ ենք մեր ցուցադրած խաղով ու գոհ ենք, որ հաղթել ենք: Դա ամենագլխավորն է,- հայտարարել է Պեդրոն:- Մի քիչ անվճռական սկսեցինք մրցաշրջանը, սակայն հիմա գործերն առաջ են գնում ինչպես ֆիզիկական որակների, այնպես էլ զգացումների առումով: Վստահություն ենք ձեռք բերել: Չենք ուզում շեղվել ընտրած ուղուց և կշարունակենք հանդես գալ նույն ոգով: Թիմը գերազանց մարզավիճակ է ձեռք բերել: Հիանալի կլինի, եթե կարողանանք այն պահպանել մինչև մրցաշրջանի ավարտը:
Մեսսիի ռեկորդն ու Սուարեսի առաջին գոլը շատ բան են նշանակում մեզ համար: Հսկայական ուրախություն ենք զգում, քանի որ դրանք թիմին ներդաշնակություն կհաղորդեն: Թիմից հենց միասնականություն է ակնկալվում: Մեր նպատակներն ընդհանուր են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին