Անչելոտտի. «Ուզում եմ շարունակել հաղթարշավը»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Բազելի» նկատմամբ իր թիմի՝ 1:0 հաշվով տոնած հաղթանակը: Ի դեպ, «Ռեալը» վերջին 15 խաղում հաղթել է գնդակների 57-8 տարբերությամբ, սակայն Անչելոտտին մտադիր չէ բավարարվել այդքանով:
«Մենք առաջատար ենք, և այսօր իմ թիմը հիանալի էր խաղում: Ֆուտբոլիստներն արժանի են շնորհակալության իրենց կատարած գործի համար: Անընդմեջ 15 հաղթանա՞կ: Դա ֆանտաստիկ շարք է, բայց մրցաշրջանը երկար է, և մենք պետք է մտածենք հաջորդ հանդիպման մասին,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է AS-ը:- Պետք է մտածենք հաղթարշավը շարունակելու մասին:
Այսօր մեր մակարդակին համապատասխան ֆուտբոլ չցուցադրեցինք, որովհետև ավելի դանդաղաշարժ էինք, քան սովորաբար: Բայց ուշադիր էինք գործում ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Դրա շնորհիվ էլ հաղթեցինք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան