Յուրգեն Կլոպ. «Վոլֆսբուրգի» հետ խաղում 2:2 հաշիվը վատ արդյունք չէ ցանկացած թիմի համար»
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Վոլֆսբուրգի» հետ Բունդեսլիգայի 16-րդ տուրում կայացած հանդիպման արդյունքը (2:2):
«Մեզ հաշվից հանելը դեռ վաղ է, և մենք շարունակում ենք պայքարել: Լավ խաղացինք ուժեղ մրցակցի դեմ, չնայած որ հիմար գոլ բաց թողեցինք անկյունայինի խաղարկումից հետո: Թիմերը լավ պահեր ունեին: Մեզ շատ օգնեց Իմոբիլեի հրաշալի խաղը: Նա տուգանային հրապարակի մեծ վարպետ է և այսօր ապացուցեց դա: Մեկ գոլ խփեց, մասնակցեց մյուսի արարմանը, մի քանի դրվագում էլ նրա հարվածները հետ մղեց Բենալյոն: 1-ին տեղում ես, թե 5-րդ, 2:2 հաշիվը վատ արդյունք չէ «Վոլֆսբուրգի» հետ խաղում: Դրական շատ պահեր կային: Մենք կարող ենք ապագայում հենվել դրանց վրա»,- ասել է Կլոպը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին