Աբիդալն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
Ֆրանսիացի հանրահայտ պաշտպան Էրիկ Աբիդալը պաշտոնապես հայտարարել է, որ խաղակոշիկները կախում է մեխից:
Հիշեցնենք, որ երեկ «Օլիմպիակոսի» պաշտպանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մամուլի ասուլիսի է հրավիրել: Այդ ժամանակ բոլորը ենթադրում էին, որ Աբիդալը մտադիր է հայտարարել կարիերան ավարտելու մասին:
Իսկ այսօր, ինչպես հաղորդում է «Get French Football»-ը, 35-ամյա Էրիկը հայտարարել է, որ դադարեցնում է ելույթները:
Իր կարիերայի ընթացքում ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Լիլլում», «Լիոնում», «Բարսելոնում», «Մոնակոյում» և «Օլիմպիակոսում»: Ֆրանսիայի հավաքականի կազմում Աբիդալն անցկացրել է 67 խաղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին