Մարին. «Բրազիլիայի հավաքականը լավ հանդես կգա Ամերիկայի գավաթի խաղարկությունում»
Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Մարինը վստահ է, որ իր երկրի հավաքականը գերազանց արդյունքի կհասնի մայրցամաքային մրցաշարում:
«Դունգայի թիմը հաղթել է բոլոր խաղերում՝ բաց թողնելով ընդամենը 1 գոլ,- ասել է ֆուտբոլային պաշտոնյան մրցաշարի պաշտոնական կայքի թղթակցին:- Այդ արդյունքները մեզ վստահություն են ներշնչում, որ կարող ենք լավ ֆուտբոլ ցուցադրել Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
Բրազիլիան ու Չիլին լավ փոխհարաբերություններ ունեն: Այդ երկրում մենք մեզ տանն ենք զգում: Շատերը նաև հիշում են, որ հեռավոր 1962 թ. Բրազիլիայի հավաքականն այստեղ աշխարհի չեմպիոն դարձավ:
Չիլիի ընտրանին հսկայական ներուժ ունի: Այս երկրի երկրպագուները պաշտում են ֆուտբոլը: Վստահ եմ, որ բոլոր թիմերն էլ իրենց հարմարավետ կզգան Ամերիկայի գավաթի խաղարկության ընթացքում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին