Ռիբերին վնասվածքի պատճառով բաց կթողնի 3 հանդիպում
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հետ չի կարող հույսեր կապել առաջիկա 3 խաղում: Այս մասին հայտնում է գերմանական գրանդի պաշտոնական կայքը:
Ռիբերին մարզման ժամանակ աջ ոտքի ազդրի մկանային վնասվածք է ստացել: Այսպիսով՝ նա չի մասնակցի «Վոլֆսբուրգի», «Շալկեի» ու «Շտուտգարտի» հետ Գերմանիայի առաջնության խաղերին:
Մի քանի օր Ռիբերին նույնիսկ չի կարողանա մարզվել, իսկ այնուհետև կսկսի աշխատել անհատական ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին