Նեյմար. «Կա մի բան, որը հարգանք է կոչվում»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը «Instagram»-ի իր էջում պատասխանել է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումից հետո, որն ավարտվել է կատալոնցիների հաղթանակով՝ 3:2 հաշվով: Հանդիպման ընթացքում բրազիլացին մի քանի անգամ վիճել է մադրիդցիների հետ, իսկ խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ստիպված է եղել փոխարինել Նեյմարին այն պատճառով, որ խաղադաշտում կրքերը թեժացել են: «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Կանին, իր հերթին, հայտարարել է, որ բրազիլացի ֆուտբոլիստը երբևէ լուրջ խնդիրներ կունենա խաղադաշտում իր պահվածքի պատճառով:
«Ֆուտբոլում ոչ ոք պարտավոր չէ սիրել մյուսին, բայց մի բան կա, որը հարգանք է կոչվում»,- գրել է Նեյմարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին