«Բարսելոնը» կարող է վաճառել Պեդրոյի տրանսֆերը
«Բարսելոնը» քննարկում է հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի տրանսֆերը վաճառելու հնարավորության հարցը: AS-ը տեղեկացնում է, որ կատալոնյան ակումբի ղեկավարությունը միանգամայն գոհ է ֆուտբոլիստից: Ռոդրիգեսի պրոֆեսիոնալիզմն ու ջանքերը նրան թիմի կարևոր անդամ են դարձնում:
Այդուհանդերձ, «Բարսելոնը» պետք է հաշվի նստի նաև Պեդրոյի կարծիքի հետ: Վերջինս դժգոհ է Լուիս Էնրիկեի թիմում իր կարգավիճակից. նա ուզում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ: Կապված դրա հետ՝ ակումբը քննարկում է նրա տրանսֆերի վաճառքի հարցը, բայց չի պատրաստվում ֆուտբոլիստին բաց թողնել 25 մլն եվրոյից պակաս գումարով: Ասում են՝ Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողի նկատմամբ, ում պայմանագրի ժամկետը «Բարսելոնի» հետ կլրանա 2016 թ. ամռանը, կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերում լոնդոնյան «Արսենալը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին