Բենիտեսը հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետը «Նապոլիի» հետ
Դատելով ամեն ինչից՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից: Իտալական «Il Mattino»-ն հաստատում է, որ իսպանացի մասնագետը մերժել է պայմանագրի երկարաձգման առաջարկը, քանզի ցանկանում է վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա: Նեապոլյան թիմի հետ նրա պայմանագրի ժամկետը կլրանա առաջիկա ամռանը:
Ավելի վաղ լուրեր են տարածվել, որ Ռաֆայելը կարող է վերադառնալ «Լիվերպուլ», սակայն վերջին ժամանակներս «կարմիրները» Բրենդան Ռոջերսի ղեկավարությամբ լավ մարզավիճակ են ձեռք բերել, ինչն իսպանացի մասնագետի՝ «Էնֆիլդ» վերադարձը խնդրահարույց է դարձնում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին