Յոահիմ Լյովը Նոյերին ու Մյուլլերին չի հրավիրել հավաքական
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է թիմի կազմը, որը պետք է նախապատրաստվի հունիսի 10-ին ԱՄՆ-ի ընտրանու հետ ընկերական և հունիսի 13-ին Ջիբրալթարի ազգային թիմի հետ կայանալիք ընտրական հանդիպումներին:
Հարկ է նշել, որ հայտացուցակում չեն հայտնվել դարպասապահ Մանուել Նոյերը և կիսապաշտպաններ Տոնի Կրոոսն ու Թոմաս Մյուլլերը:
Գերմանիայի հավաքականի լիարժեք կազմը հետևյալ տեսքն ունի՝ դարպասապահներ Ռոման Վայդենֆելլեր («Բորուսիա», Դ.), Ռոն-Ռոբերտ Ցիլեր («Հաննովեր»), պաշտպաններ Էրիկ Դուրմ («Բորուսիա», Դ.), Մաթս Հումմելս («Բորուսիա», Դ), Ջերոմ Բոատենգ («Բավարիա»), Անտոնիո Ռյուդիգեր («Շտուտգարտ»), Յոնաս Հեկտոր («Քյոլն»), Շկոդրան Մուստաֆի («Վալենսիա», Իսպանիա), կիսապաշտպաններ Պատրիկ Հերման («Բորուսիա», Մ.), Քրիստոֆ Կրամեր («Բորուսիա», Մ.), Իլկայ Գյունդողան («Բորուսիա», Դ.), Անդրե Շյուրլե («Վոլֆսբուրգ»), Սեբաստիան Ռուդի («Հոֆենհայմ»), Բաստիան Շվայնշտայգեր («Բավարիա»), Մեսուտ Օզիլ («Արսենալ», Անգլիա), Սամի Խեդիրա («Ռեալ», Իսպանիա), հարձակվողներ Մաքս Կրուզե («Բորուսիա», Մ.), Մարիո Գյոտցե («Բավարիա»), Լուկաշ Պոդոլսկի («Արսենալ», Անգլիա, վարձավճարի հիմունքներով՝ «Ինտեր», Իտալիա):
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին