«Թերեքի» հետ խաղում «Ուրալը» կգլխավորեն Գալստյանն ու Մատվեևը
«Սպորտ Էքսպրեսի» տեղեկություններով՝ այսօր «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովը չի մասնակցել թիմի պարապմունքին: Գրոզնիում «Թերեքի» հետ Ռուսաստանի առաջնության վերջին խաղում «Ուրալը» կգլխավորեն Պողոս Գալստյանն ու Յուրի Մատվեևը:
Նշենք, որ Թարխանովի վերաբերյալ որևէ որոշում դեռ չի կայացվել: 60-ամյա մասնագետը գտնվում է Եկատերինբուրգում: «Ուրալը» 27 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին