Մուրատ Յակինը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Սպարտակից»
Մոսկվայի «Սպարտակն» ու գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ակումբի ղեկավարությունը մրցաշրջանի ընդհանուր արդյունքներն անբավարար է գնահատել:
«Խնդիրները կատարված չեն, և ակումբում փոփոխություններ կատարելու ժամանակն է: Հասկանալով դա՝ «Սպարտակն» ու Մուրատ Յակինը փոխհամաձայնության հանգեցին պայմանագրի խզման հարցում:
«Սպարտակը» նոր մրցաշրջանին նախապատրաստությունը կսկսի մեկ այլ մասնագետի ղեկավարությամբ: Նոր գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ որոշումը կկայացվի տնօրենների խորհրդի առաջիկա նիստում»,- նշված է «Սպարտակի» պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին