Սպորտ 15:30 03/07/2015

Արաս Օզբիլիս. «Հիմա լիարժեք առողջ եմ ու ինձ գերազանց եմ զգում»

Անցած մրցաշրջանը շատ վատ դասավորվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի համար: Ծնկի լուրջ վնասվածք, երկարատև բուժում, խաղային պրակտիկայի բացակայություն… Իսկ ապրիլին նա հարցազրույց տվեց՝ քննադատելով թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին: Այժմ, երբ թուրքական ծագում ունեցող շվեյցարացին հեռացել է մոսկովյան թիմից, Օզբիլիսը համաձայնվել է խոսել այն տհաճ իրավիճակի մասին և ևս մեկ անգամ բացատրել իր մոտեցումները: «Սպորտ Էքսպրեսին» նրա տված հարցազրույցը մեր ընթերցողներին ենք ներկայացնում որոշակի կրճատումներով:

- Հավանաբար, գլխավոր հարցը մարդուն, ով բաց է թողել անցած մրցաշրջանը. ինչպես է Ձեր առողջությունը:
- Ամեն ինչ լավ է: Օրեցօր ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Ուժեր եմ հավաքում: Ծնկի վնասվածքն արդեն չի անհանգստացնում: Ոչ մի ցավ չեմ զգում:

- Ինչպե՞ս ընդունեցիք մարզչական շտաբի փոփոխությունը:
- Մի մասնագետ հեռանում է, նրան փոխարինում է մեկ ուրիշը. նման բաներ ֆուտբոլում հաճախ են պատահում և ինձանից կախված չեն: Իմ գործն աշխատելն ու 100 տոկոսով նվիրվելն է:

- Հիմա չեք ափսոսո՞ւմ, որ գարնանը հարցազրույց տվեցիք, որում լրջորեն անցաք Յակինի վրայով:
- Հասկանում եմ, որ տհաճ պատմություն ստացվեց: Եվ ինձ համար, և նրա: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ես ինձ թիմի մասնիկը չէի զգում, չէի տեսնում, որ ինձ հետ հույսեր են կապում: Դա այդ պահին ինձ համար շատ կարևոր էր… Ամեն դեպքում՝ երբ վերադարձա ու «Ամկարի» հետ հանդիպման ժամանակ 20 րոպե անցկացրեցի խաղադաշտում, Յակինին շնորհակալություն հայտնեցի ինձ տրամադրած հնարավորության համար: Արդյոք ափսոսո՞ւմ եմ այն հարցազրույցի համար: Գիտակցում եմ, որ դա իմ կողմից այնքան էլ լավ քայլ չէր: Բայց երբ երիտասարդ ենք, միշտ դասեր ենք քաղում տարբեր իրավիճակներից: Իսկ այժմ, եթե նույնիսկ ափսոսում եմ, անհնար է ինչ-որ բան փոխել:

- Հետո շփվե՞լ եք Յակինի հետ:
- Այո, իհարկե: Բայց ես չէի ուզենա բացահայտել զրույցի մանրամասները: Ամեն ինչ թող մնա մեր մեջ:

- Նրանից ներողություն խնդրեցի՞ք: Կամ միգուցե հիմա՞ եք ցանկանում դա անել:
- Նրան ասացի, որ դա տգեղ էր իմ կողմից, որ գուցե արժեր, որ ամեն ինչ ուղղակի հենց իրեն ասեի:

- Յակինը հետո ասաց, որ իր համար շատ ցավալի էր լսել Ձեր բառերը: Նշեց, որ գլխավոր թիմից Ձեր հեռացումը բացառապես մարզական որոշում է, որը կայացվել է բժշկական նկատառումների հիմքի վրա:
- Բայց չէ՞ որ եթե, ըստ մարզչի, վնասվածքից հետո դեռ պատրաստ չեմ խաղալ, անհրաժեշտ է աշխատել ինձ հետ, օգնել, որպեսզի վերականգնվեմ: Ես չէի պահանջում ինձ անմիջապես ասպարեզ դուրս բերել հիմնական կազմում: Կարելի էր ամեն ինչ բացատրել ինձ և հնարավորություն տալ՝ մարզվելու թիմի հետ: Դա իմ կարծիքն է: Եվ այն հարցազրույցում ես պարզապես պատմեցի, թե ինչ էի զգում այդ պահին: Կարծում էի, որ դա պետք է ինձ:

- Ըստ զգացողության՝ ե՞րբ կարող էիք վերադառնալ խաղադաշտ:
- Դժվար է ասել: Գլխավորն այն է, որ հիմա լիարժեք առողջ եմ ու ինձ գերազանց եմ զգում:

- Եթե հնարավոր լիներ վերադարձնել ժամանակը, նման հարցազրույց կտայի՞ք:
- Այո, հնարավոր է: Բայց արդեն անպայման կխորհրդակցեի մամուլի քարտուղարի հետ:

- Յակինն ուժե՞ղ մարզիչ է:
- Կարծում եմ՝ այո: Նրա որակներին ես չեմ կասկածում: Նա իր փիլիսոփայությունն ունի, արժանիքները, գերազանց է հասկանում ֆուտբոլը: Դա հաստատ գիտեմ, չնայած նրա հետ շատ չեմ աշխատել: Չեմ կարող պատասխանել, թե ինչու «Սպարտակում» նրա աշխատանքն արդյունավետ չստացվեց, սակայն վստահ եմ, որ կարող է հաջողության հասնել մեկ այլ թիմում:

- Լուրեր կային, որ որոշ ֆուտբոլիստներ նրան մինչև վերջ չեն հասկանում: Ընդհանրապես՝ ինչպե՞ս եք գնահատում շվեյցարացու օրոք թիմում առաջացած մթնոլորտը:
- Ամեն ինչ կարգին էր: Եվ Կարպինի, և նրա օրոք, ինչպես նաև հիմա թիմում միշտ լավ մթնոլորտ է: Այն կարող է մի քիչ փչանալ, երբ արդյունք չկա, բայց դա նորմալ է: Հաղթում ես, տրամադրությունդ բարձր է, իսկ եթե պարտվում ես՝ ոչ:

- Անձամբ հրաժեշտ տվեցի՞ք Յակինին:
- Նրան շնորհակալություն հայտնեցի համատեղ աշխատանքի համար: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց ինձ, հաջողություններ մաղթեց, հույս հայտնեց, որ դեռ կտեսնվենք: Բաժանվեցինք` պահպանելով լավ փոխհարաբերություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}