«Marca». Սերխիո Ռամոսը մտադիր չէ մնալ «Ռեալում»
Սերխիո Ռամոսը փչացրել է հարաբերությունները «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և հաստատ որոշել է հեռանալ թիմից: Նրա որոշումն այլևս քննարկման ենթակա չէ: Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը հաստատում է, որ Սերխիոն գումարի պատճառով չէ հեռանում Մադրիդից:
Ֆինանսական գործոնը Ռամոսի համար այլևս նշանակություն չունի, որովհետև հունիսի ընթացքում նրա հարաբերությունները «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ վերջնականապես փչացել են: Ռամոսը նաև վստահ է, որ այլևս հնարավոր չէ իր հեղինակությունը բարձրացնել մադրիդյան թիմի երկրպագուների աչքերում: Այս մասին հայտնում է «Marca»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին