«Յուվենթուսն» ուզում է վարձակալել Կուադրադոյին
«Յուվենթուսի» մարզական տնօրեն Ջուզեպպե Մարոտտան հաստատել է, որ իր ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» կիսապաշտպան Խուան Կուադրադոյի նկատմամբ: Նրա խոսքերով՝ թուրինցիները հույս ունեն, որ կոլումբիացի ֆուտբոլիստին կհրավիրեն վարձավճարով: Հիշեցնենք, որ Կուադրադոն ձմռանն է «Ֆիորենտինայից» տեղափոխվել «Չելսի» և Անգլիայի առաջնությունում անցկացրել է 12 խաղ, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
«Կուադրադո՞ն: Մենք բաց ենք բանակցությունների համար,- Մարոտտայի խոսքերը մեջբերել է «Mediaset»-ը:- Եթե «Չելսին» համաձայնվի նրան մեզ տրամադրել վարձավճարով, մենք շատ գոհ կլինենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին