Եվրոպական խաղերը կարող են ընտրական գլխավոր փուլ լինել
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն լրջորեն հույս ունի, որ կմեծանա Եվրոպական մարզական խաղերի նշանակությունը: Նրա կարծիքով՝ դրանք կարող են ներառել ոչ միայն մայրցամաքային առաջնությունները, այլև ընտրական գլխավոր փուլ լինել Օլիմպիական խաղերի համար:
«Ես շատ մեծ հույս ունեմ, որ կկայացվի երկու որոշում: Առաջինը վերաբերում է արդեն այս տարի որոշ մարզաձևերի եվրոպական առաջնությունները մեր Խաղերի ծրագրում ընդգրկմանը, ինչպես արվեց ձյուդոյի պարագայում,- Հիկեի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Երկրորդ՝ այդ մրցումները դարձնել ոչ միայն մայցամաքային խաղեր, այլև մրցումներ, որոնց միջոցով կարելի է օլիմպիական ուղեգրեր նվաճել: Դա շատ խելամիտ կլինի ու հնարավորություն կտա մեծ գումարներ խնայել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին