Լուի վան Գալ. «Ես չգիտեմ, թե հիմա որտեղ է գտնվում դի Մարիան»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը վստահեցրել է, որ ոչ մի պատկերացում չունի, թե թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիան հիմա որտեղ է գտնվում: Հիշեցնենք, որ արգենտինացին հուլիսի 25-ին ամերիկյան Սան Խոսեում պետք է միանար «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն դա մինչ օրս տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ դի Մարիայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն, որին «կարմիր սատանաները» 0:2 հաշվով զիջել են Միջազգային չեմպիոնների գավաթի խաղարկությունում:
«Ես չգիտեմ, թե հիմա որտեղ է գտնվում դի Մարիան»,- վան Գալի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին