Գրոսկրոյց. «Խորապես հիասթափված եմ իմ հանդեպ «Բորուսիայի» վերաբերմունքից»
Դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը խոստովանել է, որ հիասթափված է իր հանդեպ ակումբի ղեկավարության ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի վերաբերմունքից: Ֆուտբոլիստը նշել է, որ ոչ ոք իր հետ բանակցություններ չի վարում` միտված պայմանագրի երկարաձգմանը:
«Ես խորը հիասթափություն եմ ապրում: Արդեն մի քանի շաբաթ է, ինչ ակումբից ոչ ոք չի խոսել ինձ հետ»,- Գրոսկրոյցի խոսքերը մեջբերել է goal.com-ը:
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում պարզ կդառնա` արդյոք առաջիկա մրցաշրջանում խաղալո՞ւ է «Բորուսիայում»: Դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայել Ցորկը, իր հերթին, նշել է, որ ոչ ոք Գրոսկրոյցին ցույց չի տվել դուռը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին