Ժոզե Մոուրինյո. «Մարզիչը պարտավոր չէ սեղմել մյուսի ձեռքը, եթե չի ցանկանում»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարծում, որ անհարգալից վերաբերմունք է դրսևորել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նկատմամբ: Հիշեցնենք, որ միջադեպը գրանցվել է Անգլիայի Սուպերգավաթի խաղի ժամանակ, որը «կապույտները» տանուլ տվեցին 0:1 հաշվով:
«Ես չեմ ուզում պատմություն սարքել դրանից,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է BBC-ն:- Եթե դուք քայլում եք փողոցով, պարտավոր չեք ողջունել բոլորին կամ սեղմել նրանց ձեռքերը: Չնայած, իհարկե, իրավիճակը, երբ դուք ակումբ եք ներկայացնում, փոքր-ինչ այլ է: Սուպերգավաթի խաղի ժամանակ ես մտածում էի իմ թիմի, «Ուեմբլիի» ու նրա պատմության մասին: Ես չեմ կարծում, որ մարզիչը պետք է սեղմի մյուսի ձեռքը, եթե չի ցանկանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին