Չուրչիչ. «Հայերը լավ թիմ ունեն, բայց մենք շատ էինք ուզում հաղթել»
Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ «Եվրո-2016»-ի ընտրական խաղում տոնած հաղթանակը (2:0):
«Միջին գծում որոշակի դժվարություններ ունեցանք հայերի երկար փոխանցումներից հետո, ովքեր ակտիվորեն փոխվում էին դիրքերով: Երկրորդ խաղակեսում հարմարվեցինք դրան: Հայերը լավ թիմ ունեն, բայց մենք շատ էինք ուզում հաղթել և 3 միավոր վաստակել:
Խաղադաշտ էինք մտցրել երեք նորեկների, և նրանք լավ դրսևորեցին իրենց: Դա մեր առավելությունը կլինի, և մենք կշարունակենք աշխատել խաղի որակի բարձրացման ուղղությամբ»,- ասել է Չուրչիչը: