Էրիկսենը չի մասնակցի Հայաստանի հավաքականի հետ խաղին
Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը չի մասնակցու Հայաստանի ընտրանու հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք «Եվրո-2016»-ի ընտրական հանդիպմանը: Այս մասին հայտնում է մրցաշարի թվիթթերյան պաշտոնական էջը: Պատճառը ծնկի վնասվածքն է:
Հիշեցնենք, որ Դանիայի ընտրանին 11 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: Երկրորդ տեղում ընթացող ալբանացիներն իրենց ակտիվում նույնքան միավոր ունեն: Առաջատարը՝ Պորտուգալիայի ազգային թիմը, վաստակել է 12 միավոր: Մրցաշարային աղյուսակը 1-ական միավորով եզրափակում են Սերբիայի ու Հայաստանի հավաքականները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին