«Յուվենթուսը» ձմռանը կփորձի գնել Համշիկի տրանսֆերը
«Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը մնում է «Յուվենթուսի» տրանսֆերային նպատակների շարքում: Ինչպես նշել է «Tuttosport»-ը, ամռանը «Նապոլին» մերժել է «Յուվենթուսի» առաջարկը՝ 25 մլն եվրոյով իրեն վաճառելու Համշիկի տրանսֆերը: Միևնույն ժամանակ ակումբները և ինքը՝ ֆուտբոլիստը, հաստատել են բանակցությունների փաստը:
Հաղորդվում է, որ ձմռանը «Ծեր սինյորան» բարելավված առաջարկ կներկայացնի՝ գործարքում ներգրավելով պաշտպան Դիեգո Ռուգանիին: Բայց «Նապոլին» դժվար թե ցանկանա բաց թողնել իր ավագին և գլխավոր աստղին, առավել ևս, որ այդ դեպքում կուժեղանա նեապոլյան թիմի մրցակիցն առաջնությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին