Շախմատի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթներն անգլիական մրցաշարում
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամները՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը, ոչ-ոքի են խաղացին Մեն կղզու մրցաշարի հերթական տուրում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
5-րդ տուրում հավաքականի անդամները միավորը կիսել են մրցակիցների հետ: 3 շախմատիստներն էլ 5 հնարավորից ունեն 4-ական միավոր և առաջատարների շարքում են:
Մեն կղզու մրցաշարում առաջին տեղն զբաղեցնողը կստանա 10 հազար ֆունտ ստեռլինգ: Մրցաշարին մասնակցում են 105 գրոսմայստերներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին