Բենզեման վնասվածք է ստացել
Մադրիդյան «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման ազդրի վնասվածք է ստացել Հայաստանի ընտրանու դեմ ընկերական խաղում (4:0): Այդ տեղեկությունը հաստատել է նաև ֆրանսիական ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:
«Բենզեման ազդրի մասում ցավեր ուներ, ուստի մենք ստիպված էինք փոխարինել նրան,- լրագրողներին ասել է ֆրանսիացի մասնագետը:- Քարիմի վնասվածքի լրջության աստիճանը դեռ չի պարզվել, սակայն մենք հույս ունենք, որ այն աննշան կլինի»:
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի հետ խաղում Բենզեման 2 գոլ է խփել և փոխարինվել 80-րդ րոպեին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին