Ուրուգվայի իշխանությունները վերացրել են մարիխուանայի վաճառքի պետական մանաշնորհը
Ուրուգվայի իշխանությունները հրապարակել են երկրում մարիխուանայի վաճառքը կանոնակարգող նոր օրենքի նախագիծը: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Համաձայն փաստաթղթի՝ արտոնագիր ունեցող դեղատները մարիխուանայի մեկ գրամը կվաճառեն մեկ դոլարից ոչ թանկ: Գնորդներին էլ կթույլատրվի ձեռք բերել ամսական առավելագույնը 40 գրամ մարիխուանա:
Օրինագծում նշվում է նաև, որ յուրաքանչյուր տնային տնտեսություն կարող է աճեցնել մարիխուանայի մինչև 6 թուփ:
Հիշեցնենք, որ Ուրուգվայը աշխարհում առաջին երկիրն է, որն ամբողջությամբ օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը, աճեցումը և վաճառքը: Համապատսխան օրենքը ընդունվել է 2013 թ դեկտեմբերին:
Նոր օրենքով փաստորեն վերացվում է մարիխուանայի վաճառքի պետական մանաշնորհը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին