Հասարակություն 11:26 14/08/2015

Մարզահամերգային համալիրի վաճառքի շուրջ հարցերն ու մտահոգություններն ավելանում են

Մարզահամերգային համալիրը, կառավարության որոշմամբ, վաճառվել է մի ընկերության, որը մեկ ամսվա պատմություն էլ չունի: Էլեկտրոնային ռեգիստրից  տեղեկանում ենք, որ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն գրանցվել է նախորդ ամսվա 20-ին: Հիմնադիրը Արմեն Զավենի Գևորգյանն է:


Համալիրի վաճառքը նման ընկերությանն ու նման գնով հարցեր է առաջացրել հասարակության ներկայացուցիչների մոտ: Կառավարության որոշման մեջ ամեն ինչ չէ, որ ասված է:

Ֆեյսբուքյան օգտատերերից Աշոտ Խուրշուդյանը գրում է. «Ավելի ուշադիր կարդացի կառավարության որոշումը Համալիրը օտարելու մասին։ Դժվար չի կարդալը, հիմնավորումը մի նամակ է՝ տրված ՍՊԸ կողմից. ՍՊԸ-ն բացվել է մի ամիս առաջ։
2 էջանոց նամակ, ու համալիրը քոնն է, կողքի հողերը նույնպես, ու ձեռի հետ էլ թույլատրած է կողքի հողերում կառուցապատում անես, որ 2 տողով նշածդ սարքես։
Երիտասարդական պալատը հիշու՞մ եք։ Չեմ ասում քանդելու են համալիրը, չէ, պարտավորվել են պահել, բայց ի՞նչ են կառուցապատելու՝ հայտնի չէ։ Նախագիծ չկա, գծագիր չկա, նույնիսկ հայտնի չի, թե ՍՊԸ-ն միջոցներ ունի՞, թե՞ չունի. կարող է հերթական տիեզերագնացն է, էն որ լույսի արագությունը գերազանցել էր։ Հիմա մի նամակ էլ ես սենց ուղարկեմ, մի հող էլ ես ուզեմ, խոստանամ, որ բան-ման կկառուցեմ՝ կառավարությունն անմիջապես որոշու՞մ է կայացնելու։
Չէ, մենք չունենք իշխանություն, սենց բարդակ շատ շուտվանից չէի տեսել, երբ, օրինակ, մարդիկ պետության անունից վարկ էին վերցնում ու անձնական օգտագործում։ Գլորվել ենք ետ, շատ-շատ ենք ետ գլորվել»:
Ավելացում
Մոռացա նշել, որ հաշվեկշռային մոտ 60 միլիոն դոլարանոց համալիրն օտարվում է 30 միլիոնով։ Ու գոնե գրած չի թե ինչու հենց այդքան։ Չկա էլի, գրած չի ...»:

Կառավարության որոշման հավելվածը՝ ներդրումների վերաբերյալ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին չի  բավարարում: Նա խնդրել է, որ իրեն տրամադրեն ընկերության ներդրումային ծրագիրը, որտեղ մանրամասն նշված է լինելու, թե այդ կառույցները որտեղ են լինելու:

«Ես ուզում եմ իմանալ, տեղանքը որտե՞ղ են հատկացնելու, թե ի՞նչ հեռավորության վրա են գտնվելու համալիրից, համալիրը ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել: Այս ամեն ինչը պետք է ճշտվի, թե չէ նրանց կախարդական գորգը ինձ ոչինչ էլ չի տալիս»,-Panorama.am-ին ասաց Մկրտիչ Մինասյանը:

Նկատենք, որ կառավարության որոշման՝ ներդրումների վերաբերյալ հավելվածում ասված է. «Համալիրի ճարտարապետական լուծումները լինելու են կախարդական գորգի թեմաներով, որը յուրաքանչյուր ծնող ցանկանում է վայելել իր երեխաների հետ և դարձնել երկար տարիների հիշողություններ»:

Մինասյանին այնքան էլ չի հետաքրքրում, թե ով է համալիրի նոր սեփականատերը, դա, ասում է, կառավարության գործն է: Իրեն ու գործընկերներին առավել շատ հետաքրքրում է, թե ի՞նչ է լինելու համալիրի ճարտարապետական տեսքի հետ.

«Ձևափոխություններ չի կարելի անել, կարելի է  վերանորոգել, որոշ տեղերում տանիքը սարքել: Բայց չի կարելի այնպիսի միջամտություններ անել, որն արգելվում է Հուշարձանների մասին օրենքով: Դա 100 տոկոսանոց հարց է, ինձ մտահոգում է, թե ընտանեկան հյուրատներն ու հյուրանոցները ո՞ր հատվածում են տեղավորելու: Քանի որ համալիրին շատ մոտ լինելն է վտանգավոր, և հեռու լինելը, Եղեռնի հուշարձանն է այնտեղ, կանաչ ու անտառածածկ տարածք կա այնտեղ»:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ Երևանի խորհրդանիշներից մեկի՝ ճարտարապետական հերթական հոյակերտ կառույցի անխիղճ ու անտրամաբանական աղավաղման դեպքին ենք ականատես լինելու:

«Բավական մտահոգիչ է, որ ըստ ծրագրի, Մարզահամերգային համալիրի կողքին կկառուցվեն հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ և որքան էլ տարօրինակ հնչի՝ խաղատուն:
Իսկ հարցի բարոյական կողմը՝ ո՞ւմ խելքառատ գլխում է ծագել Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ զվարճանքի վայր ստեղծելու այդ «փառահեղ» գաղափարը:
Նաև ակնհայտ է, որ այդ համալիրը կառուցվելու է կանաչ տարածքներ ոչնչացնելու միջոցով:
Ինչև, մենք արդեն գործ ունենք կայացած փաստի հետ:
Հ.Գ. Կառավարության՝ ամեն շարժական և անշարժ առարկա վաճառելու մոլուցքն արդեն վաղուց անցել է տրամաբանության բոլոր սահմանները»,-գրել է պատգամավորը:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ համալիրի վաճառքի վերաբերյալ գրել է.   «Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ որոշվել է Ծիծեռնակաբերդում կառուցել կազինո։ Այնպես որ, «Հիշում ենք և խաղում»»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}