Տնտեսություն 14:40 14/11/2013

Նախագահի մրցանակին արժանացած Hitachi ընկերության տնօրենը Երևանում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն չորրորդ անգամ ստանձնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի հովանավորությունը:

Այսօր Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն այցելել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ, որտեղ կայացած մամլո ասուլիսից հետո, ՏՏ ոլորտի գործարար ներկայացուցիչների առջև հանդես էր եկել «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակությունների վրա» դասախոսությամբ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Ցուգիո Մակիմոտոն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2013-ին իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013) ստանալու: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ՀՀ Նախագահի նստավայրում՝ նոյեմբերի 15-ին:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը հիմնվել է Նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, ում ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:

Ցուգիո Մակիմոտոն թվով չորրորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Սինապտիկս ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է:
Ինչպես և նախկինում, 2013-ին ևս, մրցանակի ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը՝ տրամադրելով 22 միլիոն դրամ:

«Ժամանակակից աշխարհում, ուր երկրների մրցակցային առավելությունները դրսևորվում են տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման ասպարեզներում, ՏՏ-ն համարվում է երկրի տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը: Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում աշխատելով և հայաստանցի մասնագետների ամենօրյա ձեռքբերումների ականատեսը լինելով՝ մենք վստահ ենք, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների և, որպես արդյունք՝ նաև տնտեսական աճի, չիրացված հսկայական ներուժ ունի: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք աջակցել այս ոլորտի շարունակական զարգացմանը նպաստող ազգային ծրագրերին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը սատարում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը, քանի որ այն հիանալի միջոց է համաշխարհային մակարդակով ՏՏ ոլորտում Հայաստանի հեղինակությունն ու դիրքը ամրապնդելու համար»,-հավելել է Ռալֆ Յիրիկյանը:

Մրցանակը հնարավորություն է ընձեռում խրախուսելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և մեծ կարևորություն ունի աշխարհի քարտեզի վրա Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների զգալի պոտենցիալ ունեցող երկիր ներկայացնելու առումով: «ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է՝ հայաստանյան երիտասարդությունը տաղանդավոր է և ինքնազարգացման հսկայական ներուժ ունի: Հետևաբար, անհրաժեշտ է աջակցել երիտասարդությանը՝ իր պոտենցիալն իրացնելու, ինքնադրսևորվելու և զարգացման ուղին գտնելու գործում: Մրցանակը հնարավորություն է ընձեռում հայաստանցի երիտասարդների ուշադրությունն ուղղելու դեպի ՏՏ ոլորտը»,-ասված է  ընկերության հաղորդագրության մեջ:

Դր. Ցուգիո Մակիմոտո

Հիտաչի ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության ավագ գործադիր տնօրեն, ներկայումս Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և Թեքնո վիժն ընկերության նախագահ
(համառոտ կենսագրություն)

Դր. Մակիմոտոն Ճապոնիայի ՏՏ արդյունաբերության ամենաարդյունավետ տեսլական ունեցող մարդկանցից մեկն է: Նա ընդլայնել է տեխնոլոգիայի սահմանները ասպարեզ բերելու արդի կիսահաղորդչային եւ արտապատկերող սարքեր պարունակող կառուցվածքային բլոկներ: Այդ կառուցվածքային բլոկները խթանել են էլեկտրոնային արդյունաբերության զարգացումը եւ ստեղծել են այն էլեկտրոնային սարքերի մեծ մասը, որոնք 1970-ներից մինչ այժմ փոխել են աշխարհը եւ ազդեցություն են ունեցել մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում  ականատես ենք եղել մոտեցումները փոփոխող տարաբնույթ ապրանքների եւ հարթակների ստեղծմանը, ինչպիսիք են Smart քարտեր, Smart հեռախոսներ, էլեկտրոնային գրքեր, համակարգչային տաբլետներ, GPS նավիգացիոն համակարգեր, սերվերներ, համակարգիչներ, HDTV, հեռահաղորդակցություն, ռոբոտիքս եւ ավտոմատացում, էլեկտրոնային խաղեր, բջջային սարքեր, ինտերնետ, սոցիալական ցանցեր եւ շատ ուրիշներ, որ պիտի լինեն:

Նրա հեռատեսական մոդելներն ու նախագծերը հնարավորություն տվեցին նրան հայտնաբերել և հրապարակել հայտնի «Մակիմոտոյի ալիքը», որը վերաբերում է կիսահաղորդչային արդյունաբերության ցիկլային բնույթին:
Հիտաչի ընկերությունում Դր. Մակիմոտոն ծառայել է որպես ընկերության Էլեկտրոնային սարքերի խմբի գլխավոր գործադիր տնօրեն և Հիտաչի ընկերության ավագ գործադիր տնօրեն: Այդ ժամանակից ի վեր նա ակտիվ գործունեություն է ծավալել բարձր տեխնոլոգիաների միջազգային եւ արդյունաբերական խմբերի տարբեր պաշտոններում, այդ թվում որպես Sony Corporation ընկերության ավագ կորպորատիվ խորհրդական, Սինգապուրի Ազգային գիտության եւ տեխնոլոգիայի խորհրդի խորհդատվական կոմիտեի անդամ, Սինգապուրի Chartered Semiconductor Manufacturing ընկերության խորհրդի տնօրեն, UC Berkley համալսարանի արդյունաբերություն խորհրդատվական խորհրդի անդամ, PDF Solutions ընկերության նախագահ, նա նաեւ նշանակալից դեր է ունեցել World SC խորհրդի հիմնադրման գործում:

Ներկայումս նա Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության տնօրենն է և Թեքնո վիժն ընկերության հիմնադիրն ու նախագահը: Նա նաեւ բարձրաստիճան խորհրդակցական պաշտոններ է զբաղեցնում մի շարք միջազգային ընկերություններում, ինչպիսիք են Taiyo Nippon Sanso Corp, Micronics Japan Corp եւ ԱՄՆ-ի Nantero Corp.:
Դր. Մակիմոտոն ունի կիրառական ֆիզիկայի բակալավրի աստիճան Տոկիոյի համալսարանից, էլեկտրոնային ճարտարագիտության մագիստրոսի աստիճան Ստենֆորդի համալսարանից, ինչպես նաեւ գիտությունների թեկնածուի աստիճան Տոկիոյի համալսարանից: 1997թ.-ից նա առաջադրվել եւ դարձել է IEEE անդամ:

Նա արժանացել է տարբեր միջազգային մրցանակների, ինչպիսիք են IR-100 Award, Ichimura Award եւ Bellwether Award: Նա նաև մի շարք գրքերի և հրատարակությունների հեղինակ է: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}