Գետքում քառակուսի կարկուտը հողին է հավասարեցրել հացահատիկի դաշտերը
Քիչ առաջ տեղացած կարկուտը հողին է հավասարացրել Գետքի հացահատիկի դաշտերը: Տուժել են նաև մոտակա մյուս համայնքները:
Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանը Panorama.am-ին ասաց, որ 100 տոկոսով տուժել են հացահատիկի դաշտերը, վնասվել են նաև մշակաբույսերը:
«Մի հինգ րոպեի չափ տեղաց, էս անգամ ավելի կարճ տևեց, բայց կարկուտի տրամաչափը խոշոր էր, Ախուրիկում ու Ոսկեհատում ավելի մեծ էին՝ հավի ձվի չափ, իսկ մեր մոտ քարի նման էին, քառակուսի էին»,-ասաց համայնքի ղեկավարը:
Մխիթարյանն ասում է, որ մինչ կարկուտը գործի են դրվել հակակարկտային կայանները, սակայն իրավիճակը չի փոխեվել, մտածում է, կրակոցներն ազդել են կարկուտի մեծության վրա:
«Երևի հակակարկտային կայանների ուժը էդքան հերիքեց էլի, փոքրցրեց էլի»,-ասաց նա:
Վնասվել են նաև հունիսի 19-ի կարկուտից հետո տնկված ծաղկակաղամբները, իսկ գարու փոխարեն Գետքի բնակիչները կարող են միայն խոտ հնձել. «Մեջը գարի չկա»:
Արհավիրքի հետ միայնակ մնացած գյուղացիները ոտքի են կանգնել՝ ցանկանալով ճանապարհը փակել: Նրանց հանգստացրել են, թե մարզպետարանից մարդ է գալու:
«Բայց թե ո՞վ էր գալողը: Զանգին, հարցրեցին, պրծավ: Բայց առավոտ կարող է փակեն»,-ասաց գյուղապետը:
Նախորդող հրապարակումներ՝
Արտենիում մեկ ժամում երկու անգամ է կարկուտ տեղացել. «Բերքի մեծ մասը վնասել է»
Հ. Բերբերյան. Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն