Քիք-բոքսինգի չեմպիոնը կասկածվում է Նոր-Նորքում 25-ամյա երիտասարդի սպանության մեջ
Նոր Նորքի 4-րդ զանգվածում սեպտեմբերի 20-ին գիշերը մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 25-ամյա Դավիթ Օհանյանն է սպանվել, իսկ Հակոբ Բուդաղյանը դանակի հարվածի հետևանքով կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին փոխանցում են, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` Քր. Օր.-ի 34 (հանցափորձ)-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «երկու կամ ավելի անձնաց սպանությունը» հատկանիշներով:
Նույն աղբյուրը նաև հաղորդում է, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1987 թվականին ծնված Վարաժ Մանուկյանը, ով ըստ մեզ հետ զրուցած հարևանների, քիք-բոքսինգի չեմպիոն է: Նախաքննությունը շարունակվում է:
Վարաժ Մանուկյանը 2005 թվականի քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր, 2006 թվականին` ԱՊՀ երկրների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Դավիթ Օհանյանի հարևանները մեզ հետ զրույցում պատմել են, որ մինչ սպանությանը Նոր Նորքի 4-րդ զանգվածում Ակսել Բակունցի փողոցի 1-ին նրբանցքում մեծ աղմուկ-աղաղակ է եղել, հայհոյախառն արտահայտություններով վիճաբանություն, ինչի հետևանքով էլ, փաստորեն, Դավիթ Օհանյանը սպանվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ