Ինքնասպանության դիմած զինծառայողի ձեռքի ափի մեջ սպայի անուն նշված չի եղել. Հանցագործների շրջանակը պարզված է
Այս պահի դրությամբ պարզված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են առնչություն ունենալ Վլադիմիր Ասատրյանին ինքնասպանության հասցնելու հետ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ժամը 10:40-ի սահմաններում ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը զորամասի պահպանության մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիքով ինքնասպանություն գործելու փաստի առթիվ հայտնում ենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ըստ աղբյուրի, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ստուգվում են փաստական տվյալները, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթակա անձանց մեղադրանք առաջադրելու համար:
Միաժամանակ ՊՆ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ Վլադիմիր Ասատրյանի ձախ ձեռքի վրա կատարված գրառման մեջ որևէ սպայի անուն նշված չի եղել: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց