Երկրորդ անգամ նույն գործը՝ Վերաքննիչ դատարանում
Վերքաննիչ դատարանում այսօր երկրորդ անգամ քննվեց HSBC բանկի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի գործը: Նիստի ընթացքում Աշոտ Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սարգսյանը ներկայացրեց վերքննիչ բողոքի հիմնավորումների մի մասը: Բողոքի մյուս մասը ներկայացվելու է հաջորդ դատական նիստին, որը կայանալու է օգոստոսի 11-ին: Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սիմոնյանը:
Ա. Առուշանյանը արդեն երկու տարի է, ինչ կալանքի տակ է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա, խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` նրանց տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ:Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Աշոտ Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` գույքի 30%-ի բռնագրավմամբ:Նույն դատավճռով Էդգար Կարաքեշիշյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով: Սակայն դեռ նախորդ տարվա հուլիսի 23-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանել և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան` այլ կազմով նոր քննության: Իսկ Վճռաբեկ դատարանն էլ որոշել էր մեղադրողի վճռաբեկ բողոքը վերադարձնել: Առաջին ատյանի դատարանը նորից մեղադրական դատավճիռ է կայացրել:
Նախորդող`
HSBC-ի աշխատակցի գործով դատաքննությունը շարունակվում է, բայց գլխավոր կասկածյալներից մեկի բացակայությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան