Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ավտովթարի գործով դատական նիստը, որը ընթանում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր շարունակվեց:
Որպես վկա դատարան էին կանչել «Եղվարդ» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանին: Նա ասաց, որ Վարդան Պետրոսյանին տեսել է հիվանդանոցում, պատգարակի վրա:
«Ասաց՝ շատ վատ եմ զգում, թույլ եմ: Հարցրել եմ՝ խմա՞ծ է, թե ոչ, ասել է ոչ: Մեզ մոտ մատյանում գրանցված է, որ նա եղել է սթափ»,-ասաց վկան՝ հավելելով, որ խմածությունը ստուգել են ալկոմետրով, ցուցանիշը եղել է զրո:
Վկա՝ Վարդան Պետրոսյանի առանձնատան հարևան Օնիկ Հակոբյանը նշեց, որ այդ օրվա հետ կապված շատ մանրամասներ չի հիշում, քանի որ Աֆղանստանում ծառայելու տարիներին ունեցած խնդիրների պատճառով հիշողության կորուստ ունի:
Նա պատմեց, որ այդ օրը Վարդանի տանը նկարահանումներ էին: Ներկա էին նկարահանող խմբի անդամները, Վարդան Պետրոսյանը և քույրը՝ Աշխեն Պետրոսյանը:
Օ. Հակոբյանն ասաց, որ սեղանին դրված է եղել օղու շիշ, որի մեջ ջուր է լցված եղել: Սակայն ով է լցրել, նա չի չհիշել. «Կարող ա ես եմ լցրել, չեմ հիշում»:
Տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը մի քանի հարցեր ուղղեց վկային, սակայն նա կրկնում էր, որ չի հիշում:
Դատարանը հաշվի առնելով վկայի վատ հիշողության փաստը, որոշեց հիմք ընդունել վերջինի նախաքննական ցուցմունքը, որը և հրապարակվեց դատարանում:
Նախորդող հրապարակումներ՝
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը