Իրավունք 17:21 30/09/2014

«Զենքն իջեցրեց ու մի հատ անկապ շարժում եղավ». Լյուքս Ստեփանյանի սպանության գործով տուժող

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից ներկայացված բողոքի լսումը: Առաջին անգամ ցուցմունք տվեց տուժող Հրաչյա Սարգսյանը:

«Դավիթ Խաչատրյանը չէր ցանկանա վնասել ո՛չ ինձ, ո՛չ Լյուքս Ստեփանյանին»,- ասաց նա, ապա ներկայացրեց դեպքից մի քանի մանրամասներ.

«Մայիսի 15-ին դեպքը տեղի ունեցավ, չեմ հիշում, ես ինչ արած պետք է լինեի, որ Դավոն նման բան աներ: Դեպքից հետո ես չէի հիշում ինչ է եղել: Շատ ժամանակ անցավ, սկսեցի քայլել, աղոտ պատկերներ եմ սկսել հիշել դեպքի մասին: Նստած ենք եղել ամառանոցում, Լյուքսն էլ ինձ օգնում էր, Դավոն էլ ժամապահ էր: Մեզնից ժամ էր հարցնում, ժամ չկար, որ պատասխանեինք, Միշոն էր դուրս եկել լվացվելու, ինքն էլ ասաց, որ ժամ չունի, Լյուքսի հետ սկսեցին կատակ անել, ոչ մեկս դրան լուրջ չէինք վերաբերում, իրար հետ կատակ էինք անում, հաց էինք ուտում: Նենց էր անցնում օրը, որ մի ընտանիքից էինք մեզ զգում, թշնամական բան մեր մեջ չի եղել: Հիշեցի, որ կատակի ժամանակ Դավիթը զենքը պահեց մեր ուղղությամբ ու հիշեցի, որ ասացինք զենքը իջեցնի, իջեցրեց, կատակը շարունակվում էր, երկրորդ անգամ որ զենքը պահեց, նորից ասացինք իջեցնի, էլի իջեցրեց մի հատ անկապ շարժում եղավ, էլ չեմ հիշում, վերջին բանը, որ հիշում եմ բժշկի խոսքերն էին, որ գոռում էր, որ աչքերս չփակեմ, չքնեմ»:

Հ. Սարգսյանն ասաց, որ հետո է իմացել, որ կրակոցի հետևանքով Լյուքսը մահացե էլ, շատ ծանր է տարել. «Շատ ցավալի է, որ Լյուքսը էլ չկա, հավատս էլ չի գալիս, որ դառը իրականությունը սա է: Մեր մեջ թշնամական բան չի եղել, Դավիթի կամ Լյուքսի միջև էլ նման բան չկա: Հիշաչարություն չի եղել, մի հատ անկապ շարժում»:

 

Պատասխաելով հարցին, թե գտնո՞ւմ եք, որ Դավիթ Խաչատրյանն անզգուշաբար է կրակել, Հրաչյան ասաց. «Եթե Դավոյի տեղում նստած լիներ Լյուքսը, էլի չէի հավատա, որ իրենցից մեկը որևէ մեկիս ցանկանար վնաս տալ»:

Պատասխանելով դատավորի հարցին, թե ինչպե՞ս է տղայի առողջական շարժումը, ասաց, որ ձախ ձեռքով նույնիսկ մի բաժակ ջուր չի կարողանում վերցնել:

Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդություն ներկայացրեց, որ հարցաքննեն երկրորդ տուժողին, դատարանը մերժեց: Այնուհետև պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը բավարարվեց մասնակի:

Փաստաբանն իր խոսքում ասաց. «Դատարանն այս գործում ի սկզբանե ցույց տվեց, որ կանխակալ վերաբերմունք ունի: Դատարանն իր պրոֆեսիոնալիզմով պետք է բաց չթողներ այն հանգամանքը, որ տուժողն անվանեց անկապ շարժում: Այդ ի՞նչ եղավ, որ այդ ցուցմունքը հանկարծ դատարանի համար անկարևոր դարձավ: Բնականաբար, դատարանին դա չէր հետաքրքրում, քանի որ դատարանն ի սկզբանե ուներ կանխակալ մոտեցում: Հետևաբար, եթե դատարանին չեն հետաքրքրում այդ հանգամանքները, նշանակում է, որ այն արդեն որոշել է իր անելիքները: Տուժողն այստեղ ցուցմունք չտվեց, ընդամենը դիրքորոշում հայտնեց: Կարող է մեկը թևից քաշել է, դատարանին դա չէր հետաքրքրում: Ես նշում եմ, որ դատարանը շարունակում է պետական մարմինների որդեգրած քաղաքականությունը: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ գտնում եմ, որ դատարանն ակնահայտորեն կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, ուստի դատարանին հայտնում եմ ինքնաբացարկ»:

Դատախազի կարծիքով, միջնորդությունն անհիմն է ու պետք է մերժվի: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելու բավարարե՞լ միջնորդությունը, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ ըստ նախաքննության տվյալների, 2013-ի մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ էր մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ. Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:

Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:
Այս տարվա հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Դավիթ Խաչատրյանը դատապարտվել 17 տարի ազատազրկման:

Նախորդող հրապարակումներ՝
Հասարակական հնչեղություն ունեցող գործերով իրավական որոշում չենք տեսնում. Լ.Ստեփանյանի սպանության գործ

Լյուքս Ստեփանյանին սպանելու համար դատապարված Դ. Խաչատրյանը ուզում է միայն իր արածի համար պատժվել
Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարի ազատազրկման
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննության արդյունքները գոհացրել են գլխավոր դատախազին
Երբեք մի ասեք` երբե՛ք. Փաստաբան Երեմ Սարգսյանը պատասխանում է գլխավոր դատախազին
Սեյրան Օհանյա՞նն է կայացրել Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը. Պաշտպանական ճառ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}