Իրավունք 10:09 26/06/2014

Սեյրան Օհանյա՞նն է կայացրել Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը. Պաշտպանական ճառ

Նոյեմբերյանի զորամասում դեռևս նախորդ տարի մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատավճիռը կհրապարակվի հուլիսի 4-ին: Մինչ այդ, հունիսի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Իջևանի նստավայր) տեղի ունեցավ դատավարության վերջին փուլը, երբ պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառով:

Հիշեցնենք՝ ըստ նախաքննության տվյալների, 2013-ի մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ էր մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք: Դավիթ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:

Հունիսի 24-ին դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ կայացած նիստում Դավիթ Խաչատրյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց՝ խնդրելով վերաորակել Դավիթ Խաչատրյանի մեղադրանքը:

Մասնավորապես նա դատարանին խնդրեց Դավիթ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ «զենքի կանոնների խախտումը, որը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Այնուհետև՝ իսկ եթե դատարանը, այնուամենյանիվ, հաստատված կհամարի Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքում նշված փաստական հանգամանքները, ապա նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը» կամ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ «հասարակ սպանություն», ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով՝ «անզգուժշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը»:

Նշենք, որ գործով մեղադրող դատախազը դատարանից պահանջել էր Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման:

Ինչպես Panorama.am-ին ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը, իր պաշտպանական ճառում պնդել է, որ Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանին սպանելու մտադրություն և դիտավորություն չի ունեցել: «Մի՞թե Դավիթ Խաչատրյանին մարդասպան անվանող անձինք ներկա են եղել այդ դեպքին, մի՞թե նրանք մեզ բոլորիս, այդ թվում դատարանին ոչ հասու գերբնական մեթոդներով դեռևս մինչև դատաքննության ավարտը պարզել են ողջ իրականությունը և հաստատապես գիտեն, որ Դավիթ Խաչատրյանը ցանկացել է սպանել Լյուքս Ստեփանյանին և հենց այդ նպատակով էլ դիտավորյալ կրակել և սպանել է նրան»,-իր ճառում հարցեր է առաջադրել պաշտպանը:

Նա դատարանին հիշեցրել է Լյուքսի մահվանը հաջորդած դեպքերը, երբ զինծառայողի ծնողները փորձել էին իրենց որդու դին տեղափոխել Երևան, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով պատժել Լյուքսին դիտավորյալ սպանած զինծառայողին:

«Սևան-Երևան ավտոճանապարհին բարձրաստիճան պաշտոնյաները ամեն գնով ծնողներին փորձում էին համոզել, որպեսզի հետ կանգնեն դին Երևան տեղափոխելու մտքից և վերադառնան իրենց գյուղ: Լյուքս Ստեփանյանի հարազատները պահանջել են, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բոլորի ներկայությամբ հաստատի, որ Դավիթ Խաչատրյանը դիտավորությամբ է կրակել և սպանել Լյուքս Ստեփանյանին, իսկ նախարարն էլ տուրք տալով քաղաքացիների պահանջներին, դեպքից ընդամենը երեք օր անց` մայիսի 18-ին, երբ դեռևս նախաքննության սկզբնական փուլն էր, հայտարարել է, որ նախնական տեղեկությունների համաձայն Դավիթ Խաչատրյանը միտումնավոր կերպով է կրակել և սպանել Դավիթ Խաչատրյանի՝ այս կերպ մեղմելով Լյուքս Ստեփանյանի հարազատների դժգոհությունը, որոնք էլ միայն դրանից հետո համաձայնվեցին վերադառնալ իրենց գյուղ: Գուցե ՀՀ ՊՆ նախարարի այս խոսքերն ու գործողություններն անուշադրության մատնեինք և համարեինք իրադրությունից դրդված, տուժողի հարազատներին հանգստացնելու նպատակով կատարված քայլ, սակայն հատկանշական է, որ վերջինիս խոսքերից հետո նրա ենթակայության տակ գտնվող ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում սույն քրեական գործի ողջ նախաքննությունն իրականացվել է հենց այս խոսքերը հաստատելու հատուկ նպատակով և ջանասիրությամբ, որի արդյունքում էլ Դավիթ Խաչատրյանին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով»-հայտարարել է Երեմ Սարգսյանը:

Բացի այդ, նա իր ճառում դատարանին հիշեցրել է դեռևս նախաքննության ընթացքում Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի մոր դիմումը՝ ուղղված ՊՆ Սեյրան Օհանյանին: Փաստաբանը դիմումից մի հատված է մեջբերել. «Բարև Ձեզ պարոն Ս. Օհանյան: (...), այս հարցին շտապ լուծում է պետք: Քանի որ պարզ երևում է, որ գործի վրա աշխատում են երկու փաստաբաններ և ժամանակ են շահում, որ գործը մեղմացնեն տարբեր հանգամանքներով: Քանի որ առաջին օրվանից մինչև օրս, նույն բանն է ասվում, թե ինչպես է դեպքը կատարվել, գլխավոր մարդասպանը կա, վկաները կան, վիրավորը նույնպես: Վաղը կձևակերպվի, որ ամեն ինչ դրդել է Լյուքսը և Դավիթ Խաչատրյանը ճարահատյալ է կրակել: Քանի որ չեմ կարող երկարացնել: Դուք պարոն Ս. Օհանյան, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Սևանա մայրուղու վրա խոստացաք՝ պատիժը 18-20 տարի է կամ ցմահ: (...)»:

Պաշտպանության նախարարին ուղղված այս խոսքերը պաշտպանական կողմին հիմք են տվել եզրակացնել, որ Դավիթ Խաչատրյանի դատավճիռը հայտնի է եղել դեռևս մինչև դատավարության մեկնարկը (դատախազը հենց նույնքան պատիժ է պահանջել՝ 18 տարի):

«Եթե ոմանք կփորձեն մեկնաբանել, թե պաշտոնյաներն ընդամենը ասել են, թե նշված հանցագործության կատարման համար օրենքով ինչ պատիժ է նախատեսված, ապա նշեմ, որ քրեական օրենսգրքով դրա համար նախատեսված է ոչ թե 18-20 տարի ժամկետով ազատազրկում, այլ՝ 12-20 տարի: Իսկ մեղադրող դատախազն էլ այսքանից հետո, իր հերթին հաստատեց, որ սույն քրեական գործով պետական բոլոր մարմինները, իրավասու պաշտոնատար անձինք համաձայնեցված են գործում, որ ամեն գնով պահում են իրենց խոստումը, ուստի իր մեղադրական ճառում դատարանին միջնորդեց, որ Դավիթ Խաչատրյանին դատապարտի հենց 18 տարի ժամկետով ազատազրկում, սակայն կրկին առանց հիմնավորելու, թե ինչու հենց 18 տարի, այլ ոչ թե ասենք գոնե 15, 16 կամ 17 տարի:Հետևությունները թողնում եմ Ձեզ», դիմելով դատարանին, նշել է Սարգսյանը:

Համադրելով դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքները, պաշտպանական կողմը նշել է, որ Դավիթ Խաչատրյանը և Լյուքս Ստեփանյանը գտնվել են նորմալ, մտերիմ փոխհարաբերությունների մեջ, երբևէ չեն վիճաբանել միմյանց հետո, առավել ևս միմյանց նկատմամբ թշնամություն չեն ունեցել: Նրանք երկուսն էլ նույն կարգավիճակի զինծառայողներ են եղել, նրանցից ոչ մեկը մյուսի նկատմամբ որևէ առավելություն չի ունեցել և չի էլ փորձել ունենալ: Երկուսն էլ վայելել են համածառայակիցների հարգանքը:

«Ինչ վերաբերում է Լյուքս Ստեփանյանի կողմից Դավիթ Խաչատրյանին առանց որևէ պատճառի պզուկոտ անվանելուն և անձամբ նրան ուղղված հայհոյանքներ տալուն, ապա այդ ամենն ընդամենը կատակ է եղել և իր մեջ որևէ լրջություն չի պարունակել: Տվյալ իրադրությունն այդտեղ գտնվող բոլոր անձանց համար այնքան կանխատեսելի և սովորական է եղել, որ նույնիսկ տաղավարում գտնվող անձինք, երբ տեսել են, որ զենքի փողն ուղղված է իրենց ուղղությամբ, վտանգ չեն կանխազգացել, չեն մտածել, որ Դավիթ Խաչատրյանը պատճառ ունի կրակելու, որ կարող է կրակել, ուստի ոչ միայն որպես բնական ռեակցիա, չեն փորձել դուրս գալ տաղավարից, այլ անգամ անուշադրության են մատնել այդ ամենը: Անգամ տուժող Հրաչյա Սարգսյանը ընդամենը ասել է՝ «Զենքը խաղալիք չի, իջեցրու»: Հատկապես ուշագրավ է Հրաչյա Սարգսյանի ըտրած բառը՝ «խաղալիք»: Այսինքն՝ նա նույնպես վստահ է եղել, որ Դավիթ Խաչատրյանն ընդամենը խաղ, կատակ է անում»,- նշել է փաստաբանը:

Հարակից հրապարակումներ՝
 
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը բերանի կարերը չի քանդում

Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը կարել է բերանը

Ես սպանություն չեմ կատարել. Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել ու դիմել ՀՀ նախագահին

Լյուքս Ստեփանյանի սպանության գործ. «Դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովվում»

Լյուքս Ստեփանյանի հոր ինքնասպանության փորձը կանխած դատական կարգադրիչները խրախուսվել են

Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանների մեքենան խափանվել է, նիստը` հետաձգվել

Հայտնի է Լյուքս Ստեփանյանի գործով նոր դատավորի անունը

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}