Վերնիսաժի գործ. Ներսես Մելքոնյանի պաշտպանը միջնորդություններ է ներկայացնելու
Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատաքննության ընթացքում ներկայացնելու է միջնորդություններ:
«Նախաքննության ավարտից հետո արդեն ծանոթացել եմ գործի նյութերին ու իմ պաշտանյալի հետ որոշել ենք դատաքննության ընթացքում ներկայացնել միջնորդություններ: Այս փուլում միջնորդություններ չենք ներկայացնի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքին, Վ. Էլբակյանն ասաց, որ իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի ապացույցները բավարար չեն: Նա համոզված է, որ դատաքննության ընթացքում շատ ավելի հարցեր կպարզաբանվեն ու կմեկնաբանվեն:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում Գոռ Առաքելյանը մի քանի անգամ կրակել էր, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը կալանավորված են: Ներսես Մելքոնյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և Վալերի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով):
Վերջերս Գոռ Առաքելյանի մեղադրանքը խստացվել է: Ի լրումն նախկինում առաջադրված մեղադրանքի ( սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով)՝ օրերս նրան մեղադրանք էր առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Նախորդող հրապարակումներ՝
«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան