Ոստիկանություն. Ինչպես է ընկերը սպանել ընկերոջը (տեսանյութ)
«23-ամյա Տարոն Գալուստովը տաքսու մեջ սպանում է իր ընկերոջը՝ Լևոն Բունիաթյանին, այնուհետև ստիպում տաքու վարորդին քշել մեքենան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոց: Տաքու վարորդը կատարում է նրա հրահանգը: Այնտեղ Տարոնը Լևոնի դիակը գցում է ռուսական զորամասի հարևանությամբ գտնվող գնացքի գծերի մոտ ու ևս մեկ անգամ կրակում, համոզված լինելով, որ սպանել է նրան»,- այս մասին գրված է Ոստիակնության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, տաքսու վարորդը դեպքից մի քանի ժամ անց գնացել է է ոստիկանության ու պատմել ամեն ինչ:
«Սպանության պատճառն է եղել երկու ընկերների միջև 23 հազար դոլարի պարտքն ու պահանջը: Դեպքից մեկ օր անց Գալուստովը ներկայացել է ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով»,-նշված է հաղորդագրւթյան մեջ:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝
Բացահայտվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց