Իրավունք 14:07 02/02/2015

«Հայաստանը ներկայացնող փաստաբանների ելույթները իրավական գնահատականների տեսանկյունից մեծ ներդրում չունեին»

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փորձաքար է, կհասկանանք՝ արդյոք Հայոց ցեղասպանության հարցում ունակ ենք հաղթելու միջազգային ատյաններում, թե ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանի խոսքով, ՄԻԵԴ-ում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը և Ամալ Քլունին հանդես եկան փայլուն ելույթներով, սակայն փայլուն էին հռետորական, Ցեղասպանության հիմնահարցի հրապարակայնացման տեսանկյունից:

«Որքանով նրանց ելույթները կարող են օգտակար լինել դատական գործը հաղթելու, Փերինչեքի պարտության համար, կասկածի տակ է ինձ համար: Նրանք ներկայացնում էին Հայաստանը որպես երրորդ կողմ: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե տվյալ գործում մեր՝ որպես հասարակության, պետության շահերը որոնք էին: Այդ գործի շրջանակներում մենք ունեինք երկու խնդիր՝ Եվրոպական դատարանի ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականի իրողությունը, կար երկրորդ խնդիր՝ երկակի ստանդրատների կիրառումն է Եվրոպայում ցեղասպանությունների հերքման տեսանկյունից: Առաջին հերթին խոսքը գնում է համեմատական եզրերի մասին՝ Հոլոքոստի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության: Եթե Հոլոքոստի հերքումը քրեորեն հետապնդելի է, պետք է քրեորեն հետապնդելի լինի նաև 1915 թվականի Ցեղասպանությունը»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ նրա, դատավարական տեսանկյունից երկրորդ խնդիրն ապացուցելը շատ ավելի դժվար է, որովհետև տվյալ դեպքում հայկական կողմը գործ կունենար այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք Շվեյցարիայում Ցեղասպանության հերքման քերականացման սոցիալական անհրաժեշտությունն է:

Լ. Գալստյանի դիտարկմամբ, նրանց ելույթները գերազանցապես առաջին խնդրի վերաբերյալ էին:

«Նրանց ելույթները իրավական  գնահատականների տեսանկյունից մեծ ներդրում չունեին, հանրային իրազեկման խնդիր ունեին, իսկ Ցեղասպանության հերքման երկակի ստանդարտների դեմ պայքարի տեսանկյունից պետք է արձանագրեմ, որ ոչինչ չի տալու: Եթե մեծ պալատի վճիռը ի տարբերություն ստորին պալատի չարձանագրի դրույթներ 1915 թվականի իրադարձությունների եղելության վերաբերյալ, ինչն, իհարկե, մեր օգտին է, սակայն դրա հետ մեկտեղ ասի, որ ցեղասպանության հերքման քրեականացումը անթույլատրելի է, ոչինչ մեզ չի տալիս, որովհետև նույն Փերինչեքը հաջորդ րոպին դուրս է գալու տեսախցիկների առջև և կրկնելու է, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է, ես էլ Թալեաթ փաշայի հետնորդն եմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 28-ին քննել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործը, որի վերաբերյալ 2013թ դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, և 2014թ հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշել էր գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում: Հայցորդը թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքն է, ով իբրև Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար 2005թ մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել է 1915թ և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը: Շվեյցարիայի ներկայացրած բողոքի հիման վրա, ս.թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատը քննության է առել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, որտեղ Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ և Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնի, Ամալ Քլունիի և Թոբի Քոլիսի մասնակցությամբ: Նշենք, որ դատավճիռը հրապարակվելու է վեց ամսից ոչ շուտ: 

Նախորդող հրապարակումներ՝
Ամալ Քլունի. «Այս դատարանը շատ լավ գիտի խոսքի ազատության պաշտպանության հարցում Թուրքիայի վերաբերմունքը»
Գրեգ Սարգսյան․ ՄԻԵԴ-ում ընդդեմ Փերինչեքի հանդես են գալիս նաև 2 թուրքական կազմակերպություններ
«Հայ ժողովուրդը չէր սպասում, որ հարյուրամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում՝ փորձելով պաշտպանել սեփական պատմությունը»
Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի. Դողու Փերինչեքը ելույթ ունեցավ, նիստը շարունակվում է
Գ.Կոստանյան. Թուրքիան, ի վերջո, ճանաչելու, ապաշխարելու և փոխհատուցելու է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:39
Պարզվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը
Պարզվել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի վթարի ստույգ վայրը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝...
Աղբյուր` Panorama.am
23:35
Սուրենյանց. Թերևս, սա է Թեհրանի զուսպ արձագանքի պատճառը
«Իրանի նախագահի և ԱԳ նախարարի ճակատագրի շուրջ զարգացումներին համակ ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում, շատ ժլատ է Թեհրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
23:05
ԵՄ-ն արձագանքել է աջակցության վերաբերյալ Իրանի խնդրանքին
ԵՄ-ն ակտիվացնում է քարտեզագրման ծառայությունը՝ օգնելու որոնողական աշխատանքներին։ BBC-ի փոխանցմամբ, Եվրամիությունը հայտարարել է, որ...
Աղբյուր` Panorama.am
23:02
Զախարովա. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի նախագահի ուղղաթիռի միջադեպի պատճառները պարզելու համար
Մոսկվան պատրաստ է բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող անհետացած ուղղաթիռի որոնման համար։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
22:49
Կարմիր մահիկը հերքել է Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին լուրը
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպությունը հերքել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի հայտնաբերման մասին մամուլում հայտնված...
Աղբյուր` Panorama.am
22:41
Պարոն ոստիկան ջան, իմ հոգին խաղաղ է, դուք մտածեք.... Արցախցի լրագրողը՝ իրեն հեգնող ոստիկանապետին
Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը գրում է. «Այսօր  Տավուշի ոստիկանապետի աթոռը զբաղեցնողի արտահայտության մասին։ Ես...
Աղբյուր` Panorama.am
22:31
Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը.Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Իրանի նախագահի և նրան ուղեկցած բարձրատիճան պաշտոնյաների հետ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ինչո՞ւ հենց Արցախի` Ջրականի, օկուպացված տարածքներից դեպի Թեհրան վերադառնալիս.Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իհարկե ցանկացած հարցադրման համար հիմա չափազանց վաղ է, ինչպես նաև ոչ պրոֆեսիոնալ, սակայն փորձեմ...
Աղբյուր` Panorama.am
21:06
Հայաստանն իր աջակցությունն է հայտնել Իրանին
ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել Իրանի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռի վթարի հետ կապված: «Ցնցված ենք Իրանից եկող...
Աղբյուր` Panorama.am
20:45
Բաքվում ուղղակի սարսափում են, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազանը վաղը 09:30-ին մեկնելու է Կիրանց
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ Նա հայտնեց, որ ցանկացողները ժամը 09:30-ին...
Աղբյուր` Panorama.am
20:27
Բագրատ Սրբազանը դիմեց Հայկ Մարությանին
«Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել՝ ժամանակ գտեք, ձև գտեք՝ ձեզ հետ փորձել են կապի դուրս գալ, չի ստացվել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազանը՝ Արամ Սարգսյանին
«Լենիկ Մայրիկը տեսանյութում ասում է, թե իր օրհնությամբ գնացել են, թող այդպես էլ վերադառնան։ Այն կյանքում ամենաթանկ բանն է, երբ ծնողիդ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ոստիկանական զորքերի ստվար զանգվածը՝ 80-90 %-ը մեզ աջակցում են. Սուրեն Պետրոսյան
«Բոլորին սա շատ պարզ ու ակնհայտ է, որ այդ ամենը քաղաքական պատվեր է, որովհետև հենց միան մեզ թույլ չէին տալիս գնալ Կիրանց։ Բոլորը շատ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թանձր մառախուղի պատճառով փրկարարների ինքնաթիռը չի կարողացել իջնել Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» վայրը
Թանձր մառախուղի պատճառով փրկարարներով ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Իրանի նախագահի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը Ջուղայում կոշտ վայրէջք է կատարել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի իրավագիտակցության այսպիսի մակարդակը համակարգային կատաստրոֆա է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական...
Աղբյուր` Panorama.am
16:14
Չնայած արգելքին, «Հայաստան» խմբակցության պատգամավորները անտառի կածանով հասել են Կիրանց գյուղ
«Շրջանցելով ոստիկանական ուժերը( ապօրինի փակել են ճանապարհը) այլընտրանքային եղանակով հասանք Կիրանց»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հայրենիքիս մեջ սահման՝ հարենիքիցս. Ռեժիսոր Արսեն Ղազարյան
«Մենք մշակույթի գործիչներով որոշել էինք գալ հանդիպել Կիրանցի ժողովրդին, բայց ոստիկանությունը թույլ չի տալիս»,-Կիրնաց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Բա մնայիք Արցախում, ինչի՞ դուրս եկաք.Ոստիկանապետ Արթուր Մկրչյանը՝ արցախցի լրագրողին
Կիրանց մեկնած մշակույթի գործիչների և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել գյուղ։ Երգիչ Արսեն Գրիգորյանը(Մրո)...
Աղբյուր` Panorama.am
15:24
ԱԱԾ-ն հայտնել է Կիրանց գյուղ մտնելու արգելքի պատճառների մասին
ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող միջոցառումների մասին։ «Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
14:39
Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ոստիկանությունն ընդդիմադիր պատգամավորներին և լրագրողներին թույլ չի տալիս մտնել Կիրանց
Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:41
Բնական էր, որ այդպես պետք է լիներ.Սրբազանը՝ այսօր Կիրանց գյուղը ոստիկանների կողմից փակելու մասին
«Բնական էր, որ այդպես պետք է լիներ, այսինքը խաբվելու կամ տագնապվելու հարց չկա, ակնկալելի է»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում պատարագից...
Աղբյուր` Panorama.am
13:20
Վահագն Չախալյանը ազատության մեջ է. Վահան Հովհաննիսյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը գրում է. «Վահագն Չախալյանը ազատության մեջ է: Քննիչի...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին
«Ոչ միայն խորհրդանշական կերպով որպես պարզություն, այլ նաև մեր կյանքի ամբողջ առաջնորդությունը դառնա Սուրբ Հոգու ներկայությունը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էմանուել Մակրոնին կոչ է արել մինչև աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի սահմանին սկսվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի Իսլամական Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
11:48
Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի
Բագրատ Սրբազանն այս պահին Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի։ Պատարագի մասնակիցները Սրբազանին դիմավորում են եկեղեցու բակում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}