ՀՀ-ում տեղի ունեցած ամենահակաժողովրդավարական դեպքն՝ ըստ նախկին օմբուդսմանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանի համար Հայաստանի անկախությունից հետո ՀՀ-ում տեղի ունեցած ամենահակաժողովրդական դեպքը 2008 թվականի մարտի 1-ն է:
Նա պատասխանեց հարցին, թե որո՞նք են Հայաստանում վերջին 24 տարում տեղի ունեցած ամենաանարդար, ամենախտրական ու ամենահակաժողովրդական դեպքերը:
«Հակաժողովրդականության վառ օրինակը մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերն են: Մարդիկ դուրս էին եկել խաղաղ ցույցի: Այդ դեպքերն իրենց բացասական ազդեցությունը դեռ չեն կորցրել»,- ասաց նա:
Նշենք, այդ ժամանակ Ա. Հարությունյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն էր:
Հարցազրույցի ավարտից հետո պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մարտի 1-ից հետո իրավապահ գործունեության արդյունքում տրվեց ամբողջական գնահատական այդ իրադարձությանը, Ա. Հարությունյանն ասաց. «Եթե տված լինեին, ես այսօր այդ մասին չէի խոսի»:
Նաև ասաց, որ ՄԻՊ լինելու ժամանակ խտրականության հետ կապված հիմնական բողոքները ստանում էին սեռական փոքրամասնություններից, նաև կանանց իրավունքների հետ կապված: Ա. Հարությունյանըի խոսքով, խնդիրն այն էր, որ դիմողները խուսափում էին որևէ գործընթաց սկսելուց:
Որպես անարդարության օրինակ, նա նշեց Հյուսիսային պողոտայի բնակիչների բողոքը:
«Ճչացող անարդարություն է, որը մինչև օրս հանգուցալուծում չի ստացել»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նախորդող հրապարակումներ՝
ՄԻԵԴ. Հարցազրույցի փուլն ուշացումով մեկնարկեց Վահե Գրիգորյանի դիմումի պատճառով
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում հայ դատավորի մրցույթի հարցազրույցի փուլը