Կրակոցներ Պռոշյան գյուղում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր Հայաստանի ոստիկանությունը Պռոշյան գյուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ հաղորդում է ստացել, և օպերատիվ խումբը արագ մեկնել է դեպքի վայր: Panorama.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ առայժմ հայտնի չէ, թե ով է եղել կրակող անձը, կրակոցների հետևանքով 33-ամյա Արման Թ.-ն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը զննություն է կատարում, մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին