Հասարակություն 14:16 02/06/2007

ԱՐԱՄ ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆԻ ԵԿԱՄՏԱԲԵՐ ՏՈՒՆՆ ՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ԱՍՏԱՖՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

Բազմաթիվ երևանցիներ` հատկապես երիտասարդները, լավ են ճանաչում Հանրապետության հրապարակի մոտակայքում Աբովյան փողոցի վրա գտնվող այդ շենքը: Որպես գլխավոր կողմնորոշիչ բավական է հիշատակել Հայֆիլարմոնիայի փոքր դահլիճի դիմացի Pizza di Roma-ն: Այժմ ճշտենք այդ պատմաճարտարապետական հուշարձանի իսկական անունը և իրական նշանակությունը: Դա բժիշկ Արամ Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունն է և հիվանդանոցը, որը գտնվում էր Երևանի արական դասական գիմնազիայի համալիրի դիմաց (Հայֆիլարմոնիայի փոքր դահլիճը գիմնազիայի հանդիսադահլիճն էր): Հեղափոխությունից առաջ` վերջին տարիներին, հենց այդպես էր երևի բժիշկը բացատրում իր տան, որի ներկայիս հասցեն է Աբովյան փողոց 1/1, Արամի (նախկին Ցարական) և Փավստոս Բուզանդի (նախկին Բեհբութովի) փողոցների միջև ընկած հատվածում տեղադրությունը: Երևանի 20-րդ դարի սկզբի կյանքում այդ կառույցի նշանակության մասին խոսում է այն փաստը, որ 1906-1911 թթ. բնօրինակից հանված Երևանի հատակագծի վրա արձանագրված է Տեր-Ավետիսովի բուժարանը: Ասվածին անհրաժեշտ է ավելացնել, որ տան տերն ինքը և Տեր-Ավետիքյանների ամբողջ գերդաստանը հին Երևանում հայտնի անձնավորություններ են եղել: Բժշկի հայրը` Նազար Տեր-Ավետիքյանը, ռուս-պարսկական պատերազմում ռուսական զորքերին օգնություն ցուցաբերելու համար ցարական հրամանագրով, որպես պարգևատրում, ստացել էր ազնվականի տիտղոս, որը ժառանգաբար անցել էր նրա տղաներին:

Արամ Տեր-Ավետիքյան. Խարկովի բժշկական համալսարանի շրջանավարտ, կոլեգիական խորհրդատու, քաղաքային խորհրդի պատգամավոր և հասարակական գործիչ: Բացի սեփական հիվանդանոցից, նա բժիշկ էր ծառայում նաև Պուշկինյան ուսումնարանում և Արական գիմնազիայում (այդ ժամանակ գիմնազիայի դիմացի նոր շենքը դեռ չեր կառուցվել, և ուսումնական հաստատությունը գտնվում էր Նազարովսկայա` ներկայիս Ամիրյան 2/8, փողոցի վրա): Բացի հիվանդանոցից, բժիշկի եկամտաբեր տունը բաղկացած էր բնակարաններից և խանութներից: Երեք հարմարավետ բնակարաններ, ընդհանուր հաշվով տասներկու սենյակ, չհաշված օժանդակ տարածքները (նախասենյակ, խոհանոց), գտնվում էին գլխավոր առանձնաշենքում, իսկ երկու յոթ սենյականոց փոքր բնակարանները` թևաշենքերում: Գլխավոր առանձնաշենքի առաջին հարկում տեղակայված էին խանութները, որոնք հանձնվում էին վարձակալությամբ: Դրանց թիվը համապատասխանում էր փողոց դուրս եկող ցուցափեղկերի լայն խորշերի քանակին, որոնք տարակենտրոնացված էին կենտրոնական գլխավոր մուտքի երկու կողմում. այսօր այդտեղ գտնվում են առևտրային հաստատություններ և բանկ:

Առևտրային սրահների ազատ տարածությունը մեծացնելու նպատակով կառույցի այդ մասի կոնստրուկցիայում ավանդական միդիս քարե շարվածքի հետ միաժամանակ օգտագործվել է սյունահեծանային կոնստրուկտիվ համակարգ, որն իհարկե պատրաստվել էր նրա եղբայրներին պատկանող մեխանիկական գործարանում: Եվ, վերջապես, հիվանդանոցը զբաղեցնում էր համալիրի հյուսիս-արևելյան թևը. ներքին բակի տարածությունը եզրագծող բաց սրահի պարագծի ֆոնի վրա այն տարբերվում է ապակեպատ ծածկապատշգամբով: Աստաֆյան փողոցի երկհարկանի սեփական տան շինարարությունն ավարտվել է 1914 թվականին: Շինարարության կապալառուն, և ենթադրաբար, նախագծի հեղինակը եղել է բժիշկի եղբայրը` ինժեներ և Տեր-Ավետիքյան եղբայրների մեխանիկական, չուգունի ձուլման գործարանի համասեփականատեր, Երվանդը: Բայց հիվանդանոցն ավելի վաղ էր սկսել գործել` համենայնդեպս 1911 թվականի թերթում արդեն հայտարարություն կար մշտական մահճակալներով հիվանդանոցի մասին:

Այստեղ թվարկվում են բժշկական ծառայությունները, որոնք մատուցում էր բարձր որակավորում ունեցող բժիշկների անձնակազմը, ի դեպ, միաժամանակ ունենալով սեփական բժշկական կաբինետներ իրենց տներում: Բացի Ա. Տեր-Ավետիքյանից (ներքին և նյարդային էլեկտրոթերապիա), այստեղ աշխատում էին Խ. Ավետիսյանը (մանկական հիվանդություններ, քիթ, կոկորդ, ականջ), Ա. Տեր-Գրիգորյանցը (կանացի խնդիրներ, մանկաբարձություն և խորհուրդներ երեխաների կերակրման հարցերով), Կ. Տեր-Մարուքյանը (մանկական և ներքին հիվանդություններ), Ա. Մելիքյանը (վեներական և միզասեռական հիվանդություններ), Ի. Տեր-Միքաելյանցը (վիրաբուժության գծով), Ա. Զարեմբան (ակնաբուժական հարցերով), Մ. Մարգարյանը (ատամների և բերանի խոռոչի հիվանդություններ): Քաղաքային մասնավոր բժշկական հաստատություններից Ա. Տեր-Ավետիքյանի հիվանդանոցն ամենահայտնիներից էր: Հետաքրքիր է ուշադրություն դարձնել Էրիվանի նահանգի հուշագրքում տպագրված գովազդի վրա, որը գործնականում ներկայացնում է հիվանդանոցի գործառնական մասնագիտացման մանրամասն նկարագրությունը. «Բժիշկ Ա. Ն. Տեր-Ավետիսովի բուժարան, Էրիվան, Աստաֆյան փողոց, սեփական տուն: Ամբուլատոր հիվանդների ընդունելություն բոլոր հիվանդությունների գծով բժիշկ-մասնագետների կողմից առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը: Ստացիոնար բաժանմունքում կան ընդհանուր և առանձին պալատներ: Բուժարանում կատարվում են ամեն տեսակի վիրաբուժական, աչքի և գինեկոլոգիական վիրահատություններ:

Կան հետևյալ կաբինետները` ա) էլեկտրաբուժական`բոլոր տեսակի էլեկտրականությամբ. բժիշկ Շնէի հիդրոէլեկտրական 4-խցիկանոց վաննա, բ) էլեկտրալուսաբուժական` «Պոլիսոլ» վաննա, էլեկտրաաղեր ձեռքերի, ոտքերի, մարմնի համար, լուսային բիդե, լուսարձակ, Մինինի լամպ, գ) բուժիչ մարմնամարզության դահլիճ: Թրթիռային մերսում: Տաք օդային ցնցուղ: Սեռական անկարությունը բուժող պրոֆեսոր Զաբլուդովսկու սարքը: Ջերմությունով բուժող սարք. դոկտոր Լինդեմանի էլեկտրաթերմերը, «Բեդաֆ» էլեկտրական երիզներ խրոնիկական հոդացավի և հոդատապի բուժման համար: «Պելվիթերմ» և «Բաշնոթերմ» սարքեր կանացի հիվանդություններ բուժելու համար. դ) միկրոքիմիական` մեզի, արյան, խորխի, ստամոքսահյութի, էքսկրեմենտների, կաթի և այլ անալիզների համար: Խորհրդի համար վճարը 50 կոպեկ: Վիրահատությունները և խորհրդատվություններն ըստ համաձայնության»: Աբովյան փողոցի կողմից շենքը ներկայանում է մեկ գլխավոր ճակատով, այդ իսկ պատճառով, միայն մտնելով տնակազմի բակ, կարելի է ամբողջովին հասկանալ դրա կառուցվածքը: Ներքին բակերը բոլոր տեսակի երևանյան կառույցների պարտադիր տարրեր են, բայց այս մեկը, երևի թե միշտ, տարբերվում էր մնացածից իսկապես դասական ոճով, ատրիումի պարագծով փակված ձևով: Բայց այդ տան գլխավոր առանձնահատկությունը ոչ միայն բակի յուրահատկությունն է:
Առավել եզակի է դրա ճարտարապետական մեկնաբանումը` լուծված մոդեռն ոճով: Ոճի անխախտելի ոգին զգացվում է առանձին տարրերի յուրատեսակ ձևից` շքամուտքի, դռների, կենտրոնական պատշգամբի, էրկերների ծածկերի ձիգ, շեղագիծ ուրվապատկերներից: Դարաշրջանի գեղարվեստական միտումների նոր շունչն արտահայտված է անտիկ իոնիական սյունակարգի ոճայնացված մոտիվներում, գեղարվեստականի կանխամտածված ներմուծմամբ, սակայն կոմպոզիցիայի կառուցվածքի ընդհանուր համաչափությունում, յուրահատուկ դեկորատիվ կահավորման դրվագների գործառնապես հիմնավորված աններդաշնակությամբ:
Առաջին աշխարհամարտի տարիներին այստեղ աշխատել է Կարմիր խաչի ընկերությունը, որին բարեգործական նպատակներով հատկացվել է շինությունների մի մասը:

Շենքի տարեգրությունում կարևոր պատմական իրադարձություն է կապված Հովհաննես Թումանյանի անվան հետ, ով այդ տանն ապրել է 1921թ. մարտի 20-ից մինչև ապրիլի 19-ը: Այստեղ երկրորդ հարկում, մուտքից ձախ թևի վրա գտնվել է նրա դստեր` Աշխենի բնակարանը: Բայց դժվար պատերազմական տարիներին մեծ գրողը Թիֆլիսից Երևան էր ժամանել , անցնելով ճակատի գիծը, ոչ որպես հյուր իր ավագ դստերը: Ինչպես վերհիշում է Ս.Վրացյանը, բանաստեղծը եկել էր Երևան Թիֆլիսի հայ մտավորականների ժողովի որոշմամբ և Օրջոնիկիձեի արտոնությամբ: Բայց սա պատմության առանձին էջ է` Հ. Թումանյանի, Հայաստանի փրկության կոմիտեի և քաղաք կարմիր բանակի մուտքի մասին: Իսկ այսօր կարևոր է` մեր ժամանակակիցներին և հատկապես նոր սեփականատերերին վերջապես գիտակցել, որ նման գեղեցիկ և պատմական ոգի ունեցող շենքերը քաղաքի հպարտությունն են:





Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}