Իրավունք 18:59 27/12/2008

ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՀԵՐ. «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾ»-Ն ԱՅՍՕՐ

Հեղինակ` Տաթևիկ Մանուկյան

«ԼՂՈԶՎԱԾ» «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾ»
«Մատաղիսի գործով» փաստաբան Հայկ Ալումյանն իրականում վերջնակետ չի տեսնում այս գործում: «Այս գործով չկան նոր վկաներ, նոր փաստեր ու նոր ապացույցներ, բայց և այնպես ամեն բան այնպես է խճճվել, աղավաղվել, ապականվել, որ գլուխ հանելը բավականին բարդ է: Այս գործը շատ բարդ ու դժվար է ենթարկվում տրամաբանական վերլուծության: Փաստերը շատ են. երբեմն փաստերի շատ լինելն էլ է դժվարեցնում գործը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հ. Ալումյանը:

Հիշեցնենք, որ «Մատաղիս»-ի զորամասում 2 զինվորների (Ռոման Եզիազարյան ու Հովսեփ Մկրտումյան) սպանության համար մեղադրվում էին նույն զորամասի 3 զինծառայողներ (Ռազմիկ Սարգսյան, Մուսա Սերոբյան ու Արայիկ Զալյանին): Դեպքը տեղի է ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 24-ին: Առաջին ատյանի դատարանի վճռով 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդները Վճռաբեկ դատարանից ազատ են արձակվել, իսկ գործն ուղարկվել է լրացուցիչ քննության:

Հ. Ալումյանը նշեց, որ գործից դուրս ավելի շատ ինֆորմացիա կա, քան գործի ներսում: «Դրա պատճառն այն է, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որ շատ ինֆորմացիա մտնի գործի մեջ»,-ասաց նա ու հավելեց, որ կան շահագրգիռ մարդիկ, ովքեր նույնիսկ ճնշում են գործադրել, սպառնացել են գործով նախկին փաստաբաններին (օրինակ` Զարուհի Փոստանջյանին), որ շատ բացահայտումներ չանեն: Ի դեպ, նախաքննական մարմինը չի ցանկացել պարզել այդ մարդկանց ով լինելը, իսկ, թեև, Ազգային անվտանգության ծառայությունն իմացել է` ովքեր են (դիմել են Ազգային անվտանգություն, որից հետո սպառնալիքներ հնչեցնող զանգերը դադարել են), բայց չեն ասել` ովքեր են: «Թե ինչու է ոմանց այս աստիճան սարսափեցնում գործի օբյեկտիվ քննությունը, հասկանալի չէ»,-ընդգծեց նա ու ավելացրեց, որ այժմ էլ կան մարդիկ, որոնց բոլորովին ձեռնտու չէ գործի օբյեկտիվ քննությունը: Փաստաբանը նաև նշեց, որ չցանկացողներին մեծ օգնություն են ցույց տալի գործով զբաղվող քննիչները, որոնց մի մասը միայն ու միայն զբաղվում են գործով առկա փաստերը «լղոզելով, խճճելով ու ավելի անհասկանալի դարձնելով, իսկ մի մասն էլ ուղղակի զբաղված են աճպարարությամբ»:

Գործը լրացուցիչ քննության ուղարկած Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրվել էր 9 ցուցում, որից, ըստ փաստաբանի, միայն 4 է «իբր կատարվել, բայց իրականում իմիտացիա է»: «Վճռաբեկ դատարանի ցուցումներում շատ լուրջ հակասությունների վրա պետք է ուշադրություն դարձվեր, սակայն հակառակ գործընթացն է տեղի ունենում:

«Վճռաբեկի պահանջներից ամենաէականներից մեկը եղել է քննարկման առարկա դարձնել սպանության մյուս վարկածները: Քննիչները փորձում են իրենց համոզմունքի հիման վրա ստեղծած վարկածն առաջ տանել... գոնե հակառակը անեն` փաստ ու նոր համոզմունք»,-ասաց նա ու ընդգծեց, որ գրեթե բոլոր վարկածներով էլ երեք տղաները չէին կարող կատարել այդ սպանությունը:

ՆԱԽԿԻՆ «ԱՆԻՐԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ»
Հիշենք վարկածներից մի քանիսը. դատախազությունը մեղադրանք է առաջադրում Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին այն բանի համար, որ նրանք 2003թ. դեկտեմբերի 24-ին` ժամը 20-ից 21-ի սահմաններում, միասին, զորամասից դուրս` ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրանցքի հարևանությամբ գտնվող կիսաքանդ շինությունում, Ռազմիկ Սարգսյանի ծնողների կողմից ուղարկված սննդի մի մասն ուտել-վերջացնելուց հետո` շինությունից դուրս գալու պահին, սննդի մյուս մասն իրենցից պահանջելու պատճառով վեճի են բռնվել նույն զորամասի շարքային զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի հետ, որն աստիճանաբար վերածվել է փոխադարձ ծեծկռտուքի։ Այդ ընթացքում Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը ոտքերով, ձեռքերով, մետաղյա ձողով բազմաթիվ ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել նրանց. վերջիններիս գետնին ընկնելուց հետո շարունակել են հարվածներ հասցնել, ինչի արդյունքում Ռ.Եղիազարյանն ու Հ.Մկրտումյանը տեղում մահացել են, ու կատարվածը որպես դժբախտ պատահար ներկայացնելու համար և նաև կատարվածի հետքերը թաքցնելու նպատակով Ռազմիկ Սարգսյանի առաջարկությամբ նրանց դիակները գցել են հարակից ջրանցքը։ Դատախազության վարկածի հիմքում դրված են Ռազմիկ Սարգսյանի` նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները, որոնցից նա հրաժարվել է հենց նախաքննության ընթացքում։

Սակայն, Հ. Ալումյանը նշեց, թե դիակների հայտնաբերման, դեպքի վայրի զննության արձանագրություններից և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից երևում է, որ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության օրը, ժամը և վայրը չեն համապատասխանում իրականությանը: Նաև` որպես իրականություն չի կարող համարվել Ռազմիկ Սարգսյանի կողմից` ծեծի հետևանքով ասած շատ «խոստովանություններ»:

Ըստ դատախազության վարկածի, որը բացառապես հիմնված է Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա` սպանելուց հետո մեղադրյալները սկզբում ջուրն են գցել Ռոմանին՝ շինության մոտից, հետո` Հովսեփին՝ կամրջի և շինության մեջտեղից, մինչդեռ դիակները լրիվ այլ տեղերից են հանվել... (http://www.panorama.am/am/law/2007/02/13/mataxis/):


ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ «ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ»
Այս բոլոր հակասություններով հանդերձ, գործն ամռանից (http://www.panorama.am/am/law/2008/07/01/mataghis/) քննվում է Հայաստանի Հյուսիսային քրեական դատարանում: Ըստ փաստաբանի, նիստերն անցկացվելու էին Գյուրիում: Իսկ թե ինչու հենց այնտեղ ու ոչ թե` Երևանում, փաստաբանն այդպես էլ չի հասկանում ու տրամաբանության մոտ չի համարում:

«Մեզ հրավիրեցին Գյումրի, գնացինք: Նստած են երեք տղամարդ, դատավորների շորերով, որոնցից միայն մեկն էր Հյուսիսային քրեական դատարանի դատավոր: Իսկ նման դատարանն անօրինական է: Հանեցին Վճռաբեկի նախագահի մի հրաման, որը այս երկու դատավորին գործուղում է Շիրակի ընդհանուր իրավասությունների դատարանից Հյուսիսային քրեական դատարան` հենց կոնկրետ այս գործը քննելու համար: Ասեցինք, որ դատարանը այսպես չի կազմվում, պետք է օրենքի հիման վրա լինի: Մենք բացարկ հայտարարեցինք, բայց դատարանը չընդունեց»,-մանրամասնեց նա ու նաև նշեց, որ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով Վճռաբեկի նախագահը կամայականորեն ցանկացած դատավորի ցանկացած տեղ կարող է գործուղել: Սակայն, ըստ Հ. Ալումյանի, դա էլ է սխալ ու դիմել են Սահմանադրական դատարան` ապացուցելով, որ այդ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Նրանք պահանջել են նոր դատավորներ, սակայն մերժում են ստացել` պատճառաբանությամբ, որ մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը Սահմանադարական դատարանի որոշմամբ իրավունք ունեն այս գործը քննել, քանի որ Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ հարցին վերաբերող օրենքում փոփոխություններ են լինելու հաջորդ տարվա մարտի 1-ից: Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք չեն մասնակցում դատական նիստերին` այսինքն` դատական նիստեր չեն ընթանում:

ՀԱՐՑԵՐ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻՑ ՈՒ «ԾԻԾԱՂԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
Իսկ ինչ վերաբերում է գործի քննությանը Եվրոպական մարդու իրավունքների դատարանում, ապա 2009-ի հունվարի 5-ին պետք է գործի առնչությամբ Եվրադատարանի կողմից Հայաստանի կառավարությանն ուղղված հարցերի պատասխանը հետ ուղարկվի (http://www.panorama.am/am/law/2007/10/29/mataxis/):

Հարցերը, ըստ փաստաբանի` «բավականին ծիծաղելի են»: Դրանք այժմ հանձնվել են պաշտպանական կողմին` առարկությունների ներկայացման համար:

«Եվրադատարանի կողմից ուղարկված հարցերի պատասխանների մի մասն իրականության մոտ չեն. պարզապես փաստերը խեղաթյուրված են ներկայացված, իսկ մյուս մասն էլ այնպիսի մեկնաբանություններով են, որոնք, ակնհայտ է, որ իրականությունից հեռու են»,-ասաց նա:

Բայց և այնպես, Հ. Ալումյանը նշեց, որ ինչ վճիռ էլ կայացնի Եվրադատարանը` այն մի քանի տարի անց կլինի, ու այս փուլում իրենք ավելի շատ հույսեր են կապում այստեղի դատարանի հետ:

Արդարադատության նախարարի տեղակալ Էմիլ Բաբայանից փորձեցինք պարզել, թե գործը ո՞ր մասով է ներկայացված Եվրադատարան, նա պատասխանեց, որ վարույթում գտնվող գործին վերաբերող տվյալները փակ են, մինչդեռ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը Panorama. am-ին հայտնեց, որ ներկայաված է մարդու իրավունքների խախտման տեսանկյունից, որն հայաստանյան երեք ատյաններով էլ անցել է:

ՀԱՑԱԴՈՒԼՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ՉԵՍ ՀԱՍՆԻ, ԿԱՄ` «ՏՂԱՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՄԵԶ»
Փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցինք նաև երեք տղաների հոգեվիճակով ու թե` ինչո՞վ են զբաղված այնժմ. «Առաջ ավելի շատ էի հանդիպում, բայց վերջերս` ոչ այնքան: Տղաների հոգավիճակը ծանր է, այն վիճակին են հասել, որ մեզ էլ չեն հասկանում արդեն: Իրենք ձգձգում են տեսնում: Ճիշտ է, դեռ չեն հասել այն աստիճանին, որ ասեն` շուտ դատեք` պրծնեմ, բայց այդ պահը մոտենում է»:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս կալանավորված ժամանակ երեք երիտասարդները հացադուլ էին հայտարարել` Ռազմիկ Սարգսյանը` 90 օր, Արայիկ Զալյանը` 80 օր, իսկ Մուսա Սերոբյանը` ավելի քիչ: Գործի նախկին փաստաբան, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից էլ հետաքրքրվեցիք` ճիշտ էր արդյո՞ք բողոքի նման արտահայատչամիջոցը, նա պատասխանեց. «Այդ միջոցով, և հատկապես Ռազմիկ Սարգսյանի 90-օրյա հացադուլը հասարակական հնչեղություն տվեց հարցին: Այդ ճանապարհը նրանց միակ միջոցն էր` իրենց ձայնը բարձրացնելու, քանի որ ոչ օրենքի սահմաններում բռնությունների էին ենթարկվում»: Այս հարցի կապակցությամբ գրեթե նմանատիպ պատասխան տվեց նաև ներկայիս փաստաբանը:

Մեջբերում` որպես տեղեկանք. «Հայաստանից ստացած դիմումներից տարբեր հիմքերով մերժվել է մոտ 250 դիմում: Մերժման պատճառները. Հիմնականում` ներպետական բոլոր ատյաններում հարցը չսպառելն է…»,- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյան:

ՆԱԽԿԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆ ՈՒ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ, ԿԱՄ` ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿՎԱ ԴԱՏԱԽԱԶ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ…
Զարուհի Փոստանջյանից, որ այժմ անցել է ակտիվ քաղաքականություն, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք իր նախկին համոզմունքին է, որ նախկին «զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ամբողջությամբ տիրապետում է գործին», ում վարույթում էլ ժամանակին գտնվել է «Մատաղիսի գործը» (http://www.panorama.am/am/law/2007/02/27/mataxis):

«Ով որ գործը վարում է, իհարկե, ավելի լավ գիտի մանրամասներ, ավելի շատ ու հստակ տեղեկություններ ունի, քան պաշտպանական կողմը: Պաշտպանական կողմն ունի այն, ինչ իրեն հասանելի է: Վարույթն իրականացնողները շատ փաստեր թաքցրել են, ամբողջությամբ խեղաթյուրել, իսկ անմիջական քննություն իրականացրել է այն ժամանակվա դատախազ Գագիկ Ջհանգիրյանը»:

Իսկ հարցին, թե այդ գործից ի՞նչ է իր հետ տարել քաղաքականություն, ԱԺ պատգամավորը նշեց. «Մինչև այդ գործով զբաղվելը չէի պատերակացնում, որ բացարձակ անմեղ մարդկանց կարող են ազատազրկել: Դրանից հետո հասկացա, որ մեր երկրում ամեն ինչ հնարավոր է: Այսօր փաստ է նաև այն, որ բացարձակ քաղաքական հայացքներ չունեցող անձը կարող է քաղաքական հետապնդումների ենթարկվել. կապ չունի ով է` քաղաքական գործիչ, թե քաղաքացի, բոլորն էլ կարող են դառնալ զոհ, առանց որևէ բան անելու` ինչ-որ մեկի երևակայության արդյունքում»:

Թեման` ըստ bloger narjan-ի պահանջի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}