Հասարակություն 15:44 13/01/2010

Մի՞թե կարելի էր ազգության պատճառով մարդկանց կոտորել. «սև հունվարի» ականատես

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

«1988-ի սումգայիթյան դեպքերից հետո որոշեցինք դուրս գալ Բաքվից, քանի որ դեռ այդ ժամանակ էլ վախի մթնոլորտ կար, զորքեր էին պտտվում քաղաքում, մենք մեզ մշտապես վտանգի մեջ էինք զգում», - պատմում է Բաքվի երբեմնի բնակիչ Սիլվա Սահակովան: Նա հիշում է` ինչպես 88-ի նոյեմբերին իր և ամուսնու քրոջ ընտանիքը բռնեց Հայաստանի ճանապարհը և նշում, որ մի ամբողջ կյանք Բաքվում ապրելուց հետո ծանր էր թողնել այն ամենը, ինչ մեծ դժվարությամբ ստեղծել էին այնտեղ:

Սակայն, միևնույն ժամանակ, նա ինչ-որ տեղ ուրախ է, որ 1990-ի հայերի դաժան կոտորածին ականատեսը չեղան: 

Բաքվի կոտորածի ականատեսներից մեկի ` Ռոզա Այվազյանի թոռը հիշում է` ինչպես էր հանգուցյալ տատիկը պատմում Բաքվի հայերի կոտորածների մասին, որի անմիջական մասնակիցն էր եղել:

«Տատիկիս պատմելով, դա եղել է ոչ թե տեղահանություն, այլ ուղղակի ջարդ խաղաղ բնակչության նկատմամբ` այդ երկրի բարձրագույն իշխանությունների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, համակարգված ձևով», -մեզ հետ զրույցում տատիկի պատմածներն է վերհիշում տիկին Ռոզայի թոռնիկը:

Տիկին Ռոզային հաջողվել է թաքնվել բնակարանում, երբ զինվորականները եկել են, ջարդուփշուր արել բնակարանի գույքը, ապակեղենը:

«Տատիկիս հարևանները չեն մատնել և թաքցրել են, որ բնակարանում ապրող հայ մարդ կա: Բայց տատիկս տեսել է, թե ինչպես են ժանդարմները կոտրտում ու ջարդում բնակարանի գույքը, եղած-չեղածը», -պատմում է մեր զրուցակիցը և նշում, որ այդ ամենը իր տատիկի համար ծանր է եղել, քանի որ իր ողջ կյանքն անցկացրել է Բաքվում, շենացրել այդ քաղաքը ու «հանրապետությունը զրոյից վերականգնել»:

Նա ասում է, որ Բաքվում ծնված ու մեծացած, իրենց կյանքն այնտեղ անցկացրած մարդկանց համար շատ արտասովոր երևույթ է եղել 1990-ի Բաքվի հայերի ջարդերը կամ ինչպես հայ համայնքի բնակիչներն են անվանել «սև հունվարը»: «Տատիկս շատ էր տխրում երբ պատմում էր: Նա զարմանում էր` ինչպես կարելի էր նման բան լինել այն դեպքում, երբ դուռ դռան վրա հարևանություն էին անում», -նկատում է տիկին Ռոզայի թոռնիկը:


Դեռ այն ժամանակ 78-ամյա տիկին Ռոզան, ըստ թոռան պատմածի,  տեսել է ողջ ահուսարսափը, հատկապես երբ փորձել է լքել Բաքուն, դեպի նավահանգիստ ճանապարհին. ամենուր մարդկանց` ծերերի ու երեխաների դիակներ էին, ու տեսել է, թե ոնց են սպանում մարդկանց:

«Նրա բախտը բերել է` իմացել է ադրբեջաներեն ու չեն գլխի ընկել, որ հայ է ու կարողացել է լաստանավով հասնել Թուրքմենստան», -պատմում է մեր զրուցակիցը ու հավելում. «Դրանից հետո այդպես էլ նա չէր մոռանում աչքի տեսածը, այդպես էլ ուշքի չէր գալիս, նրա համար այդ ամենը ծանր էր, որովհետև անգամ այդ ջարդերի օրը չէր կարողանում հավատալ, որ ազգության պատճառով մարդուն կարելի էր այդպես կոտորել, սպանել ու միշտ ասում էր` մի՞թե կարելի էր ազգության պատճառով մարդկանց կոտորել»:

Պատմաբան Հայկ Դեմոյանը, վկայակոչելով պատմական փաստերը, նշում է, որ 20-րդ դարի ընթացքում Բաքվում երեք անգամ հայերի հանդեպ բռնություն է կիրառվել` 1905-ին, 1918-ին և վերջինն ու առավել կատարելագործվածը եղավ 1990-ին, Հեյդար Ալիևի իշխանության ժամանակ: Այս ոտնձգությունը, որը նա որակում է, որպես ցեղասպանություն մարդկանց խմբի հանդեպ, ըստ Դեմոյանի, ունեցել է միայն մեկ նպատակ` Բաքուն դարձնել ամբողջությամբ մահմեդական քաղաք, վերացնել ազգային փոքրամասնություններին:

«Եվ այսօր ահա Բաքու քաղաքը լիովին և մաքսիմալ միաէթնիկ քաղաք է, որը փոքրամասնությունները իրենց կյանքի և անվտանգության նկատառումներից ելնելով լքել են և, ավելին, այսօր Բաքուն հեղեղված է շրջանային բնակչությամբ ու վերածվել է «ռայոնլուների» քաղաքի ու կորցրել է քաղաքին հատուկ շունչը», -ասում է Դեմոյանը:

Վերջինս, մատնանշելով արխիվային նյութերը նկատում է, որ Բաքվի մշակութային շատ օջախներ ու նաև քաղաքապետարանի շենքը իրենց վրա հայկական հետքն են կրում: «Քարտեզագրելով Բաքվի հին շենքերը, կտեսնենք, որ դրանք հայկական հետք ունեն», - պնդում է հայ պատմաբանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}