Սերժ Սարգսյան. Համոզված եմ, որ համագործակցությունը հայերի և թուրքերի համար այլընտրանք չունի

Գերմանական «Շփիգել» հանդեսի ինտերնետային տարբերակում զետեղվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը:
Հիշեցնենք, որ հանդեսի տպագիր տարբերակում նախագահ Սարգսյանի հետ հարցազրույցը հրապարակվել էր կրճատումներով, ինչի հետևանքով տեղ էին գտել որոշ անճշտություններ: «Շփիգել» հանդեսից ընդունել էին խմբագրակազմի թույլ տված վրիպումն ու խոստացել հրապարակել Հայաստանի նախագահի հետ հարցազրույցի ողջ տեքստը:

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք նշված հարցազրույցը:

Spiegel. Պարոն Նախագահ, 2008թ. Դուք Ձեր թուրք գործընկերոջ հետ ներկա էիք ձեր երկու երկրների միջև ֆուտբոլային խաղին: Այն ժամանակ դա սենսացիա համարվեց: Զղջո՞ւմ եք, որ հրավիրել էիք Ձեր թուրք գործընկերոջը Հայաստան:

Սերժ Սարգսյան. Ոչ: Ես համոզված եմ, որ համագործակցությունը հայերի և թուրքերի համար այլընտրանք չունի: Մենք ցանկանում էինք ճեղքել հարյուրամյակներ տևող թշնամությունը: Սկզբից ևեթ էլ ինձ համար պարզ էր, որ սա հեշտ գործընթաց չի լինելու:

Spiegel. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շփիգել»-ի հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:

Սերժ Սարգսյան. Պարոն Էրդողանը մի անգամ էլ ասել էր, թե թուրքերը չէին կարող ցեղասպանություն իրագործել, և թե թուրքական պատմությունն «արևի պես պայծառ» է: Թուրքերն ընդդիմանում են կատարվածը ցեղասպանություն որակելուն: Սակայն, որքան էլ մեծ լինի Թուրքիայի դիմադրությունը, դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:

Spiegel. Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:

Սերժ Սարգսյան. Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն: Ոչ վաղ անցյալի պատմության մեջ էլ կարելի է նմանատիպ հայտարարություններ գտնել: 1988թ. էլ Ադրբեջանում նմանատիպ կոչեր հնչեցին: Արդյունքում ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում ջարդեր եղան, որոնց զոհ գնացին մի քանի տասնյակ հայեր:

Spiegel. Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունն այս հարցում:

Սերժ Սարգսյան. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: Ամերիկան, Եվրոպան, նաև Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակային դիրքորոշում արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի:
Հուսադրող է, որ նաևւ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:

Spiegel. Թուրքիան էլ Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ այդ գաղափարին:

Սերժ Սարգսյան. Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե «ցեղասպանություն» եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում և դատապարտում են: Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է, որպեսզի, երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները կոչ անեն Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը, կարողանան ասել` սպասեք հանձնաժողովի արդյունքներին: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները կարող էին համատեղ հետազոտել այդ ողբերգությանը հանգեցրած պատճառները:

Spiegel. Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այսքան կարևոր:

Սերժ Սարգսյան. Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:

Spiegel. Ձեր նստավայրի պատուհանից երևում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր նա սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:

Սերժ Սարգսյան. Արարատը մեզնից ոչ ոք չի կարող խլել. այն մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան պատկերը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետևյալը. Հայաստանի որևէ պաշտոնատար անձ երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:

Spiegel. Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:

Սերժ Սարգսյան. Մենք Ցեղասպանության ճանաչումը չենք կապում սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:

Spiegel. Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայաստանը պատերազմել է այս տարածքի համար, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում է Ադրբեջանը, որը, սակայն, մեծ մասամբ բնակեցված է քրիստոնյա հայերով:

Սերժ Սարգսյան. Թուրքիան մշտապես մեր կողմից զիջումներ է ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարող է լուծվել: Ցավոք, տպավորություն կա, թե նրանք ցանկանում են խնդիրը ռազմական ճանապարհով լուծել:
Ադրբեջանցիները դեռևս կարծում են, թե Ղարաբաղը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում հայերի այնտեղ մնալն անհնարին կդարձվի` Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի ։

Spiegel. Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:

Սերժ Սարգսյան. Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարելի է լուծել: Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն, ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:

Spiegel. Արդյոք կհամաձայնվե՞ր Հայաստանն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարության հետ, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակներում:

Սերժ Սարգսյան. Իհարկե` ոչ: Վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` նշանակում է, որ կարճ ժամանակամիջոցում Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի:
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Տարածքը միայն 1923թ. Ստալինի ճնշման ներքո, կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ կցվել է Ադրբեջանին: Եվ որպեսզի Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, պետք է առնվազն վերականգնել Խորհրդային Միությունը: Չեմ կարծում, թե որևէ մեկը դա լրջորեն ցանկանում է:

Spiegel. Թուրքիան արդեն տասնամյակներ շարունակ ձգտում է մտնել Եվրամիություն: Հայաստանը նու՞յնպես նպատակ ունի դառնալ Եվրամիության անդամ:

Սերժ Սարգսյան. Եվրոպական արժեքները հայերի համար գրավիչ են: Այդ պատճառով մենք բարեփոխում ենք մեր հանրային կառավարման համակարգը եվրոպական օրինակով: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ որպեսզի կարողանանք դառնալ մի համակարգի լիարժեք անդամ, մենք պետք է խնդիրներ լուծենք: Իսկ թե ինչքան կտևի այս գործընթացը` կախված է մեզանից, բայց նաև` Եվրամիությունից:

Spiegel. Ձեր երկիրը սահմանակցում է Իրանին: Ինչպե՞ս եք գնահատում Թեհրանի հետ միջազգային հանրության հակամարտությունը:

Սերժ Սարգսյան. Մենք մտահոգությամբ ենք հետևում դրան: Իրանը մեզ արտաքին աշխարհին կապող երկու ցամաքային ճանապարհներից մեկն է: Հայաստանում ցանկացած ոք գիտե, որ եթե Իրանը պատերազմի ընթացքում իր սահմանները բաց չպահեր, մեր քաղաքացիների կենսաապահովման հարցում դժվարություններ կլինեին: Նման վիճակ էր 2008-ի հնգօրյա պատերազմի ժամանակ, երբ կասեցվել էր Վրաստանով անցնող երկաթգծային կապը: Հիմա մենք Իրանի հետ կառուցում ենք խողովակաշար և երկաթգիծ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}