Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կանցկացվի
Ռուսաստանի հայերի միությունը Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ մի շարք միջոցառումներ կանցկացնի Մոսկվայում:
«Երկրամաս» պարբերականի փոխանցմամբ` ապրիլի 23-ին նախատեսվում է բողոքի ակցիա անցկացնել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան առջև, ակցիայի անցկացումը համաձայնեցված է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի ղեկավարության հետ: Մասնակիցների թիվը սահմանփակ է: Ակցիայի մասնակիցները կպահանջեն Թուրքիայի կողմից՝ 1.5 մլն անմեղ մարդու կյանք խլած Ցեղասպանության պաշտոնական ճանաչում:
Նախատեսված է նաև Ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, միության նախագահ Արա Աբրահամյանի ասուլիսը, այցելություն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված մայր տաճար, ծաղկեպսակների տեղադրում, կմատուցվի սգո պատարագ: Կանցկացվեն նաև այլ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին