«Դժվար թե Իսրայելը դեռևս ընդունի Հայոց ցեղասպանությունը»
«Վերջին շրջանում արդեն իսկ հայկական հարցը սկսվել է շահարկվել իսրայելական կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Ափրամյանը`պատասխանելով այն հարցին, թե իսրայելա-թուրքական հարաբերությունների լարվածությունը, կարող է արդյո՞ք հանգեցնել հայոց Ցեղասպանության ճանաչմանն Իսրայելի կողմից:
Նա հավելեց, որ կլինեն «միտինգային հայտարարություններ», բայց հարցը չի հասնի Ցեղասպանության ճանաչմանը: Այս փաստարկը նա հիմնավորեց նրանով, որ Իսրայելը Թուրքիայի վրա ազդելու բազմաթիվ հնարներ ունի:
«Հայոց Ցեղասպանության հարցը թե' Իսրայելի, թե' հատկապես ԱՄՆ-ի համար Թուրքիայի վրա ազդելու ավելի մեծ ռեսուրս է «ոսկե փամփուշտ», որը նրանք դեռևս չեն օգտագործի»,-ասաց Է. Ափրամյանը:
«Այստեղ առկա է նաև հոգեբանական գործոնը» հավելեց «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այսինքն` հրեա մի շարք քաղաքական, պատմական գործիչների համար Հոլոքոստը մնում է աշխարհի ամենացեղասպան ցեղասպանությունը: Այս պատճառներից ելնելով էլ դժվար, թե Իսրայելը դեռևս ընդունի Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց