Թուրքերի 20 հատորանոց պատասխանը` Մեծ եղեռնի 100 ամյակին
Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական բաժնի մասնագետ, Սաքարիայի համալսարանի գրականության և պատմության ամբիոնի դասախոս դոկտոր Էնիս Շահինի խմբագրությամբ շուտով լույս կտեսնի հայ-թուրքական հարաբերությունների ու Հայկական հարցի ուսումնասիրությանը նվիրված 20 հատորանոց մի աշխատություն:
Խմբագրի խոսքով` բոլոր այդ հատորները կազմելու են շուրջ 5-6 հազար էջ: Շահինը նաև նշել է, որ այդ աշխատությունը նախատեսված է հրատարակել 2011 թվականի ապրիլին: Այն լինելու է որպես պատասխան Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ հայկական քարոզչությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել և դատապարտել են 20 պետություններ. Ուրուգվայ (1965թ.), Կիպրոսի Հանրապետություն (1982թ.), Արգենտինա (1993թ.), Ռուսաստանի Դաշնություն (1995թ.), Կանադա (1996թ.), Հունաստան (1996թ.), Լիբանան (1997թ.), Բելգիա (1998թ.), Իտալիա (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիա (2001թ.), Շվեյցարիա (2003թ.), Սլովակիա (2004թ.), Հոլանդիա (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիա (2005թ.), Վենեսուելա (2005թ.), Լիտվիա (2005թ.), Չիլի (2007թ.), Շվեդիա (2010թ.):
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ