Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների անվտանգությունը վտանգված է
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Պետդումա է ներկայացրել «Ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության մասին» նախագիծը, որում հանձնարարված է կազմել այն երկրների ցուցակը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում ռուս զբոսաշրջիկների համար: Այս մասին նշվում է կուսակցության պաշտոնական կայքում:
Հիշեցնենք,որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահն է Պետդումայի փոխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Օրինագծում նաև նշվում է, որ կառավարությանը պետք է հորդորի ՌԴ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Թուրքիա մեկնելուց:
Կուսակցությունը դիմել է ՌԴ կառավարությանը՝ առաջարկելով փոփոխություններ մտցնել երկու պետությունների միջև առկա միջկառավարական համաձայնագրում:
Կուսակցությունը մասնավորապես ՌԴ կառավարությանն առաջարկել է Ռուսաստանի քաղաքացիներին հորդորել՝ զերծ մնալ Թուրքիայում հանգիստն անցկացնելուց: Օրինագծով նաև նախատեսվում է՝ ըստ վտանգավորության աստիճանի, ստեղծել և պաշտոնապես հրապարակել բոլոր երկրների վարկանիշային ցուցակը:
«Ժամանակն է պաշտպանել մեր զբոսաշրջիկների կյանքն ու առողջությունը»,- նշված Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց