«Խառն ամուսուսնությունը բնական երևույթ է, բայց պետք է իրատես լինել»
Լիբանանահայությունը կրթական, մշակութային ու ազգային լուրջ խնդիրներ չունի, լիբանանահայ համայնքը միասնական է ամեն հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լիբանանահայ հասարակական գործիչ Սարգիս Կիրակոսյանը:
Բանախոսը, խոսելով համայնքի կրթական, մշակութային, հասարակական ոլորտների մասին, նշեց, որ Լիբանանում գործում է շուրջ 25 հայկական վարժարան, աշակերտների թիվը հասնում է 12-13 հազարի, իսկ շուրջ 7 հազար աշակերտ սովորում է Լիբանանի օտարալեզու վարժարաններում: Բացի այդ, նա նշեց, որ երկրում գործում է շուրջ 8 մշակութային միություն:
Բարձր գնահատելով Լիբանանի կրթական վարճարաններիկրթական մակարդակը` բանախոսը նկատեց, որ դրանց առաքելությունն է հայեցի կրթության ապահովումը, օտարության մեջ «հայ պատրաստելը»:
Ըստ Ս. Կիրակոսյանի, վերջին տարիներին հատկապես Լիբանանից հայերի արտագաղթ չի նկատվում:
Խոսելով համայնքի համար մտահոգություն առաջացնող մեկ այլ խնդրից` խառն ամուսնություններից, Ս. Կիրակոսյանը շատ բացասական չհամարեց երևույթը ու նկատեց, որ դա բնական է:
«Խառն ամուսուսնությունը բնականա երևույթ է, պետք է լինի, բայց երբ տոկոսային առումով մտահոգիչ չէ, պետք է իրատես լինել: Ապրում ենք միջավայրում, որտեղ հայ երիտասարդը շփման մեջ է ոչ հայերի հետ: Մեզ համար հիմնախնդիր է, բայց պետք է հասկանալ ու չենք էլ կարող ասել, թե դժոխքում ենք ապրում»,-ասաց նա:
Բանախոսի բերած տվյալների համաձայն, Լիբանանում խառն ամուսնությունները կազմում են ընդհանուր ամուսնությունների 15-20 տոկոսը միայն: Այս ցուցանիշը, նրա խոսքով, մտահոգիչ չէ և փոքր թիվ է կազմում:
Վերջում` անդրադառնալով երաժշտությանը, Լիբանանահայ հասարակական գործիչը նկատեց, որ հայի շունչը, հայի ոգին փոխանցող երաժշտություն Լիբանանում ավելի շատ են լսում, քան Հայաստանում, նաև նկատեց, որ այնտեղ Կոմիտաս են լսում, այստեղ ռաբիս երաժշտությունն են նախընտրում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ