Գրքի բացօթյա տոնավաճառ` Ազատության հրապարակում
Այսօր և վաղը «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնի շրջանակներում Երևանում կանցկացվի գրքի բացօթյա տոնավաճառ:
Ազատության հրապարակի հարակից տարածքում Հայաստանի հրատարակիչները կներկայացնեն իրենց վերջին տարիների հրատարակությունները:
Տոնավաճառին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող դեսպանատները` իրենց գրադարանային հավաքածուներով:
Այսօր «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնի շրջանակներում կանցկացվի նաև պատկերապատումների ստեղծման ակցիա, որի աշխատանքները կամփոփվեն փառատոնի փակման օրը` հոկտեմբերի 7-ին: Այսօր կանցկացվի նաև գրաֆիտի ակցիա` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի մերձակա տարածքում: Փառատոնի շրջանակներում այսօր կանցկացվի հայոց այբուբենի տառերի նկարազարդումներով նկարչական ցուցահանդես-մրցույթ, «Հեքիաթների մոլորակ» գրքերի ցուցահանդեսը, ինչպես նաև թատերականացված շոու, բացօթյա ներկայացումներ` լարախաղացների մասնակցությամբ:
Նշենք, որ երեկ մեկնարկել է «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնը, որը միտված է գրքի արժևորմանն ու ընթերցանության խթանմանը: Փառատոնի պաշտոնական բացումը տեղի կունեն այսօր ժամը 14:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները