«Հայաստանում կանանց 39 տոկոսը ենթարկվում է ֆիզիկական բռնության»
Հայաստանում ամեն երրորդ կին ենթարկվում է որևէ բռնության` ֆիզիկական, հոգեբանական կամ սեռական: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը: Նրա խոսքով, Հայաստանում կանանց 39 տոկոսը ենթարկվում է ֆիզիկական բռնության:
Նա նշեց, որ 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Կանանց Իրավունքների Կենտրոնի Ազգային թեժ գծի հեռախոսահամարին եղել է ընդհանուր 1323 զանգ, որոնցից 730-ը եղել են առաջնային, իսկ 593-ը կրկնվող զանգեր:
Նրա խոսքով, 1323 զանգից 443-ը եղել են ընտանեկան բռնության դեպքերի կապակցությամբ: 443-ից 266-ը եղել են հոգեբանական, 167-ը ֆիզիկական և 10-ը սեռական բռնության դեպքեր:
Ս. Վարդանյանը հայտնեց, որ Կանանց իրավունքների կենտրոնի մարզային ճգնաժամային կենտրոններում եղել է ընդհանուր 664 զանգ` 507-ը առաջնային, իսկ 157-ը կրկնվող: Մարզային ճգնաժամային կենտրոններում 664 զանգերից 320-ը եղել են ընտանեկան բռնության դեպքերի կապակցությամբ: Ընդ որում 320 զանգերից 228-ը հոգեբանական, 90-ը ֆիզիկական, իսկ 2-ը սեռական բռնության դեպքեր:
Նրա խոսքով, մարդիկ այժմ ավելի իրազեկված են և ավելի հաճախ են դիմում Կանանց իրավունքների կենտրոն: Նրա խոսքով, Հայաստանում գործում է ժամանակավոր ապաստարան, որտեղ ուղղորդում են ընտանեկան բռնությունից տուժած կանանց և նրանց երեխաներին: «Հիմնականում ապաստարանում ժամանակավորապես ապրելու համար դիմում են այն կանայք, որոնք արդեն չեն դիմանում բռնություններին»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան